• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ջերմուկի Մեղր Դավիթը

Ֆրունզ Ավետիսյան 19:00 | 31.08.2024
Ֆրունզ Ավետիսյան 19:00 | 31.08.2024
Մեղր Դավիթ

Դավիթը մոտենում է մեղվի փեթակին, բացում, միջից հանում է մեղրի շրջանակը, թափ տալիս ու առանց մեղու շրջանակները տանում ներս։ Դանակով կտրում է շրջանակը, բացում բջիջները, որ կարողանա մեղրը հանել։ Մեղրի շրջանակները դնում է մեղրաքամի մեջ ու պտտեցնում՝ մեկ րոպե աջ, երկու րոպե ձախ։ Հինգ րոպեից մեղրը պատրաստ է։

-Շատ մարդիկ ինձ գիտեն, որ ես Ջերմուկից Մեղր Դավիթն եմ։ Ես էլ իրենց համար լավ մեղր եմ սարքում։

Իսկ Ամուլսարը ո՞ր կողմում է,- հարցնում եմ Մեղր Դավիթին, խորը շունչ է քաշում ու ձեռքը պարզում սարի ուղղությամբ։

Դավիթը ցույց է տալիս Ամուլսարը

-Չգիտեմ ես դրա մասնագետը չեմ, բայց ասում են՝ վատ կլինի, նույնիսկ ասում են կոնկրետ մեղուների վրա կարա շատ վատ ազդի, եթե հանքը բացվի։

-Ես 29 տարեկան ժամանակ մտածեցի, որ պապիիս թողած գործը կարելի ա շարունակել։ Փորձեցի՝ ստացվեց։ Հայրս ութ փեթակ էր տվել, ասեց՝ տեսնեմ կարա՞ս գլուխդ պահես։ Ամեն տարի ջանք եմ գործադրել ու էս տնտեսությունը կամաց-կամաց մեծացրել եմ։ Զգացել եմ, որ էս գործը լավ գործ ա,- ասում է Դավիթը։

Դավիթի փեթակները
Մեղր Դավիթի փեթակները
Մեղր Դավիթի փեթակըՄոտ 250 մեղվաընտանիք ունի Դավիթը։ Ասում է՝ գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից է մեղվաբուծությունը, կուզեր իր գիտելիքով մյուսների հետ էլ կիսվել։

-Լավ կլինի կառավարությունը մեղվաբուծությանը մի քիչ ուշադրություն դարձնի, լաբորատորիաներ դնեն, մեղվապահությունը զարգացնեն, արտահանենք այլ երկրներ։ Ես, օրինակ, առաջարկ ունեմ կառավարությանը, կարամ դասընթացներ տամ, մարդկանց սովորացնեմ, ամեն մեկին մի քանի մեղվաընտանիք տանք, թող պահեն։ Շատ լավ եկամուտ բերող գործ ա, ուղղակի պետության աջակցությունն ա պետք, ես չեմ կարա իմ մեղուները վերցնեմ բաժանեմ ժողովրդին։ Չնայած տենց բաներ էլ ենք անում մեկ-մեկ,- պատմում է Մեղր Դավիթը։

Մեղր ԴավիթՊետական սուբվենցիոն ծրագրերը Ջերմուկում քիչ են։ Օգոստոսի 22-ին կառավարությունը հայտարարեց «ՀՀ-ում անասնաբուծության խթանման» ծրագրի մասին։ Այն խթանելու է ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, մթերատվության բարձրացումը եւ մեղվաբուծությունը։ Կառավարությունն այս ծրագիրն իրականցնում է չորս մարզերում։ Վայոց ձորը  ներառված չէ։

Ջերմուկում մարտահրավերներն ու խնդիրները շատ են։ Օգոստոսի 23-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ֆորում անցկացրեց համայնքի բնակիչների, գյուղատնտեսների, զբոսաշրջության ոլորտի աշխատողների, ֆերմերների եւ ոլորտի փորձագետների հետ։

Քննարկեցին համայնքների կայուն, կանաչ տնտեսությունների և զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ քայլերը, վերհանեցին Ջերմուկ համայնքի կարիքները, հնարավորություններն ու մարտահրավերները։ Ֆորումի մասնակիցները կիսվեցին Ջերմուկի այլընտրանքային զարգացման իրենց տեսակետներով։

Ջերմուկ ֆորում

«Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորում եւ մեդիարշավ» միջոցառուման մասնակիցները

Ֆորումից հետո մասնակիցներից կազմվեց աշխատանքային խումբ, որը փորձելու է կյանքի կոչել ֆորումի ընթացքում արտահայտած տեսլականները՝ Ջերմուկի այլընտրանքային զարգացման, կանաչ տնտեսություններ հիմնելու եւ զարգացման համար գրավիչ ներդրումային դաշտ ձևավորելու ուղղությամբ։

Ֆրունզ Ավետիսյան
Ֆրունզ Ավետիսյան

Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանին բնական աղետի վերահաս վտանգ է սպառնում
հաջորդը
Արտահերթ ընտրությունների արդյունքով Ալիեւի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը խորհրդարանում կպահպանի մեծամասնությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն