• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Կրկին ստիպված ենք լինելու ընտրել մերժվածին կամ պարտվածին

Վարդան Հարությունյան 20:02 | 03.10.2024
Վարդան Հարությունյան 20:02 | 03.10.2024
Մեջբերում Վարդան Հարությունյանից

Մինչեւ Ազգային ժողովի հաջորդ ընտրություններ ահագին ժամանակ դեռ կա, իսկ իշխանություններն արդեն պատրաստվում են։ Կրկին ընտրվել ու կրկին իշխանավարել են ցանկանում։ Շատ են ցանկանում։ Դրանով են տարված։ Իրենց ապագան այլ կերպ չեն պատկերացնում։

Ասելիք, բայց, չունեն։ Ներկայացնելու հաջողություններ չունեն։ Հաղթանակներ չունեն։ Հակառակը՝ մսխել են տարիների մեր ձեռքբերումները։ Պարտվել են բոլոր ճակատներում։

Ադրբեջանական բանակը հայկական տարածքներում է։ Դուրս գալու մտադրություն չունի։ Նրանց այդ տարածքներից դուրս մղող ուժ չկա։ Չկա Արցախը։ Հանձնել են։ Հակամարտության նման լուծում հակառակորդն իր ամենալավատեսական ծրագրերը մշակելիս անգամ չէր նախատեսում։ Բայց հայաստանյան իշխանություններն իրենց ապաշնորհությամբ այն հնարավոր դարձրին։

Ժողովրդավարությունը, որ մեր կարեւոր ձեռքբերումներից էր, նահանջ է ապրում։ Ճիշտ է՝ Ադրբեջան չենք դեռ, Ուզբեկստան, Բելառուս կամ Ռուսաստան չենք, բայց աշխարհի աչքում արդեն չունենք այն կերպարը, որ 2018-ից հետո ձեռք էինք բերել։ Միջազգային իրավապաշտպան կառույցները հետընթաց են գրանցում։

Թվարկված ու չթվարկված տապալումներից, պարտություններից, շարունակվող նահանջներից անկախ իշխանություններն ապագա ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու նպատակ ունեն։ Հավանաբար հաղթելու են։ Հաղթելու են, որովհետեւ ունեն անվրեպ աշխատող խաղաքարտ՝ նախկինները։

Սեպտեմբերի կեսերին լուր տարածվեց, որ վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի ու նրա հանցակիցների նկատմամբ դատավոր Աննա Դանիբեկյանի գործը կարճելու 2021 թվականի որոշումը եւ նոր քննության ուղարկել։

Կրկին թեժացնելու են նախկիններ-ներկաներ, մերժվածներ-մերժողներ կռիվը։ Որպես առաջին քայլ մարտի 1-ի գործն են վերաբացում։ Քոչարյանին կրկին դատարանների դռները տանելու ներկայացումն է բեմադրվելու։ Նպատակը, պարզ է, բոլորովին էլ մարտի 1-ը չէ։ Եթե լիներ նման նպատակ, վաղուց այն դատական հանգուցալուծում ստացած ու ավարտված կլիներ։ Նպատակը թատրոնն է, որ պետք է բեմադրվի ու հաջողություն բերի։ Սա լավ մտածված ու ճիշտ հաշվարկված քայլ է։ Այս իշխանավորներն անհեռատես, ապաշնորհ ու անհաշվենկատ են, երբ խոսքը երկրին ու պետությանն է վերաբերում, բայց չափազանց հաշվենկատ են ու հեռատես, երբ իրենց ապագան ու իրենց շահերն են ծրագրում։

Կրկին մեր գյուղերի ու քաղաքների հրապարակներում լսելու ենք՝ «բոլորը պատասխան են տալու», «ես ձեզանից մեկն եմ», «արա, բա դուք ո՞վ եք», «ինձ մանդատ տվեք՝ ես բոլորին կպատառոտեմ» ու այս որակի այլ բացականչություններ։ Կրկին հների վերադարձով են սարսափեցնելու։ Կրկին հների վերադարձի հավանականությունից մոլորված ընտրողներ ենք տեսնելու։ Ու կրկին իշխանությունը մեծամասնություն է ստանալու։

Միայն թե ընտրությունն ընտրություն չի լինելու, որովհետեւ այն ատելության խոսքով է լինելու շաղախված։ Այն վախերով է ուղղորդվելու եւ թշնամությամբ։ Ծրագրերի ու ապագայի մասին պատկերացումների ընտրություն չի լինելու։ Չի լինելու սառը դատողություն ու սառը հաշվարկ։ Ճիշտ այդպիսի մթնոլորտում ճիշտ այդպիսի ընտրություն կատարեց մեր ընտրողը 2021-ի հունիսի արտահերթ ընտրությունների ժամանակ։ Մեր վերջին տարիների նահանջները, տապալումները, պարտությունները, Արցախի կորուստը հենց այդ ընտրություններով են պայմանավորված։

Պառլամենտական համակարգը, որը Սերժ Սարգսյանն իր համար էր մտածել-հարմարեցրել, Փաշինյանին կրկին ու կրկին վարչապետի աթոռին հայտնվելու շատ ավելի հեշտ հնարավորություն է ընձեռում, եւ նա կրկին ու կրկին օգտվելու է այդ հնարավորությունից։ Նա չի հեռանալու։ Նա հեռանալու պատճառ չի տեսնում։

Նրա հեռանալու ամենահարմար պահը 2020-ի նոյեմբերից հետո ընկած ժամանակահատվածն էր, բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ ուժերն ու դեմքերը, որ փողոցային պայքարի միջոցով նրան հեռացնել էին ցանկանում, որ նրան փոխարինել էին ցանկանում, մերժվածներն էին։ Բայց հանրային աջակցությամբ հաջողել նրանք, ակնհայտ էր, չէին կարողանալու։ Նրանք երբեք հանրային աջակցություն չեն ունեցել։ Իշխանության են եկել հեղաշրջման միջոցով, ինչպես եղավ 1998-ին, ապա շարունակել են մնալ իշխանության ոստիկանական մահակների օգնությամբ, ինչպես եղավ 2003-ի ընտրություններից հետո, ապա՝ գնդակահարությունների ու տանկերի օգնությամբ, ինչպես եղավ 2008-ին։ Միշտ էլ մեր քաղաքացին նրանց դեմ է քվեարկել։ Նրանց աջակցելու համար, նրանց իշխանություն վերադարձնելու համար մեր քաղաքացին մեծամասնություն չէր ապահովելու ու չի ապահովելու։ Ո՛չ փողոցում, ո՛չ ընտրությունների ժամանակ։

Իշխանությունները սա լավ գիտեն ու վաղվա ընտրություններին որպես մրցակից հենց նրանց էլ կարգելու են։ Կրկին հների հետ ձեռք ձեռքի տված, իրար ատելով ու իրար հայհոյելով փակելու են քաղաքական դաշտը։ Կրկին ընտրողին ստիպելու են ընտրել կա՛մ մերժվածին, կա՛մ պարտվածին։ Այլ տարբերակ չեն թողնելու։ Հատկապես որ նախկիններն էլ այս խաղին մասնակցելուն ու իրենց բաժինը ստանալուն դեմ չեն բոլորովին։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Եթե այսպես շարունակվի, արցախյան համույթները կկազմաքանդվեն»
հաջորդը
Հայաստանը պետք է հետաքննի եւ պատժի պատերազմական բոլոր հանցագործներին․ Հաջիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն