• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Որո՞նք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները, ինչպե՞ս խուսափել այս հիվանդությունից

Հասմիկ Բալեյան 19:01 | 12.10.2024
Հասմիկ Բալեյան 19:01 | 12.10.2024
Արևմտյան Նեղոսի տենդ
Լուսանկարը՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կայքից

Արեւմտյան Նեղոսի տենդն առաջին անգամ հայտնաբերվել է Արեւմտյան Նեղոսի շրջանում՝ Ուգանդայի Հանրապետությունում (Արեւելյան Աֆրիկայում) 1937 թվականին: Իսկ 1953 թվականին վիրուսը հայտնաբերվել է Նեղոսի դելտայի շրջանի թռչունների (ագռավների եւ աղավնիների) շրջանում։ Հիվանդությունն աստիճանաբար տարածվել է աշխարհի տարբեր երկրներում։

Արեւմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքը Հայաստանում արձանագրվել է 2024 թվականի օգոստոսի 7-ին, երբ Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը գրանցեց անհայտ ծագման մենինգիտի դեպք։

Ըտ պաշտոնական վիճակագրության՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ մեր երկրում գրանցվել են Արեւմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 132 դեպք եւ մահվան 4 դեպք։

Լուսանկարը՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքից

 

Ի՞նչ է Արեւմտյան Նեղոսի տենդը, ինչպե՞ս է տարածվում

Արեւմտյան Նեղոսի տենդը վիրուսի տեսակ է, որը մարդկանց շրջանում հիմնականում տարածվում է վարակված մոծակների միջոցով: Վարակված մարդկանց մեծ մասի՝ շուրջ 80 տոկոսի հիվանդության ընթացքն առանց ախտանշանների է։ Միայն շուրջ 20 տոկոսն ունեցել է բարձր ջերմություն՝ այլ մեղմ ախտանշանների հետ մեկտեղ:

Վարակված 150 մարդուց մեկի օրգանիզմում կարող է զարգանալ կենտրոնական նյարդային համակարգի ծանր ախտահարում՝ էնցեֆալիտ (ուղեղի բորբոքում) կամ մենինգիտ (ուղեղի եւ ողնուղեղի թաղանթների բորբոքում), որոնք կարող են կյանքի համար վտանգ ներկայացնել:

Ինչպե՞ս է տարածվում Արեւմտյան Նեղոսի վիրուսը 

Արեւմտյան Նեղոսի վիրուսը փոխանցվում է մոծակներին վարակված թռչուններից։ Հետագայում մոծակները կարող են վիրուսը փոխանցել մարդկանց եւ այլ կաթնասունների։ Մարդիկ եւ կենդանիները կարող են վարակվել նաեւ այլ վարակված կենդանիներից դրանց արյան կամ այլ հյուսվածքների հետ շփվելու միջոցով:

Արեւմտյան Նեղոսի վիրուսը կարող է փոխանցվել նաեւ օրգանների փոխպատվաստման, արյան փոխներարկման, ծննդաբերության ընթացքում եւ կրծքով կերակրման միջոցով, թեեւ դա հազվադեպ է լինում: Մինչ օրս Արեւմտյան Նեղոսի վիրուսի՝ ամենօրյա շփման ընթացքում մարդուց մարդուն փոխանցման դեպք չի արձանագրվել:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Գոհար Մաթեւոսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց՝ «Արեւմտյան Նեղոսի տենդ» ախտորոշմամբ հիվանդների ամենամեծ հոսքը գրանցվել է օգոստոսին, երբ եղանակը շոգ էր, այսինքն՝ նպաստավոր էր մոծակների ու տիզերի բազմացման համար։ Այժմ, հով եղանակով պայմանավորված, մոծակները համեմատաբար նվազել են, հետեւաբար վարակի տարածման դեպքերն էլ նվազել են։

Գոհար Մաթևոսյան

Արեւմտյան Նեղոսի տենդով չվարակվելու համար հարկավոր է նախ խուսափել մոծակներից, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս հագնել թեթեւ հագուստ, որը ծածկում է մարմնի մեծ մասը, օրինակ՝ երկարաթեւ վերնահագուստ եւ տաբատ։ Բացի այդ՝ տանը ցանկալի է ունենալ պատուհանների եւ դռների ցանցեր։ Կարելի է նաեւ մոծակների դեմ միջոցներ կիրառել՝ հետեւելով արտադրողի ցուցումներին: Որպեսզի միջատները չբազմանան, անհրաժեշտ է միջավայրը մաքուր պահել, թափոնները պատշաճ հեռացնել, իսկ ջրի պահեստային տարաներ ունենալու պարագայում դրանք ծածկել, իսկ օգտագործելուց հետո տարան կանոնավոր մաքրել ու ախտահանել։

Որո՞նք են Արեւմտյան Նեղոսի տենդի հիմնական ախտանշանները

«Այս հիվանդության հիմնական ախտանշաններն են գլխացավը, հոգնածությունը եւ մարմնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, մաշկի ցանը (հատկապես իրանի վրա), այտուցված ավշահանգույցները»,- մանրամասնում է Գոհար Մաթեւոսյանը։

Այժմ բժշկության մեջ Արեւմտյան Նեղոսի տենդի դեմ պատվաստանյութ կամ այն բուժելու հատուկ դեղամիջոցներ չկան, ուստի բուժումն ուղղված է լինում ախտանշանների թեթեւացմանը եւ կողմնակի ազդեցությունների կանխարգելմանը:

Մանագետը նշում է՝ հիվանդության ծանր ընթացքի պարագայում, երբ առաջանում է էնցեֆալիտ կամ մենինգիտ, ի հայտ են գալիս հետեւյալ ախտանշանները՝ գլխացավ, բարձր ջերմություն, պարանոցի կարկամություն, ապակողմնորոշվածություն, կոմա, ցնցումներ, ջղաձգումներ, մկանային թուլություն, կաթվածահարություն։

Գոհար Մաթեւոսյանը հիշեցնում է՝ հիվանդության ծանր ընթացքը կարող է զարգանալ ցանկացած տարիքի մարդու օրգանիզմում, բայց ռիսկի խմբում են են մեծահասակները եւ ընկճված իմուն համակարգ ունեցողները:

«Պետք է շեշտեմ, որ մարդը մարդու համար վարակիչ չէ այս պարագայում։ Եղանակի ցրտելուն զուգընթաց՝ վարակման դեպքերի նվազում կնկատենք։ Այդուհանդերձ, հարկավոր է զգոն լինել։ Եթե կան ախտանշաններ, ապա պետք է շատ հեղուկ խմել եւ անհապաղ դիմել բժշկի»,- հորդորում է մասնագետը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հասանովը հանձնարարել է պատրաստ լինել սահմանին հավանական սադրանքները կանխելուն
հաջորդը
«Խաղաղություն» առանց խաղաղության

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն