• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Խմբագրական

Պետրակովը մեր ֆուտբոլի հիվանդության միայն երևացող մասն էր

Թաթուլ Հակոբյան 11:59 | 14.10.2024
Թաթուլ Հակոբյան 11:59 | 14.10.2024
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով

Կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին սեփական հարկի տակ պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից: Չորս օր առաջ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը վերջին րոպեին կարողացել էր ոչ-ոքի կորզել Ֆարերյան կղզիների հավաքականից, երկիր, որն ունի ընդամենը 50 հազար բնակչություն:

Պատկերացնելու համար ասենք, որ Երեւանի տարիներով լքված Հրազդան մարզադաշտը տեղավորում էր 70 հազար մարդու:

Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից եւ Պետրակովի հետխաղային ասուլիսից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շտապ, կեսգիշերին հաղորդագրություն տարածեց գլխավոր մարզչի հեռացման մասին: Այնքան արագ էր դա արվել, որ վերնագրում վերջակետ էին դրել: Ավելին՝ մեր ցավալի պարտության մասին ՀՖՖ ֆեյսբուքյան էջի գրառման տակ մեկնաբանությունների բաժինը փակ էր, իսկ Պետրակովին հանելու գրառման տակ՝ բաց, որպեսզի բոլոր քննադատությունները եւ մեղադրանքներն ուղղվեն հենց Պետրակովի կողմը, նրան դարձնեն քավության նոխազ:

Վերջերս գրել էի, ինչպես նաեւ հարցազրույցի ժամանակ պնդել, որ Պետրակովը անօգնական կանգնում է տեխնիկական գոտում եւ սպասում, թե երբ է ավարտվելու իր պայմանագրի ժամկետը, ճիշտ այնպես, ինչպես նախկին գլխավոր մարզիչ Կապառոսի վերջին ամիսներին էր:

Այո՛, Պետրակովը պետք է հեռացվեր, գուցե ավելի շուտ: Մի կողմ ենք թողնում նրա պրոֆեսիոնալ ունակությունները եւ հարցը՝ արդյոք նա ուներ այն գիտելիքը եւ փորձը, որ գլխավորի ազգային հավաքական, եւ մինչ Հայաստան գալը որ թիմերին է մարզել:

Պետրակովն արդեն անցյալ է, բայց մեր ֆուտբոլի հիվանդությունն իր հետ չի տանելու: Մենք մնալու ենք մեր խնդիրների հետ: Պետրակովը մեր պարտությունների մի փոքր մասն է միայն, գուցե 10 տոկոսը:

Իսկ Պետրակովից վերեւ պատասխանատուներ չկա՞ն:

Եթե ՀՖՖ-ն հեռացնում է Պետրակովին, ինչը միանշանակ ճիշտ եւ ուշացած քայլ էր, ապա պատրաստվո՞ւմ է նաեւ հեռացնելու երիտասարդական եւ ավելի փոքր տարիքային մյուս հավաքականների մարզիչներին: Այդ հավաքականները վերջին 5-6 տարիներին հատկապես կրում են խոշոր հաշվով պարտություններ պարտությունների հետևից:

Բացահայտ գաղտնիք է, որ մեր ֆուտբոլի թիվ մեկ խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլն է: Անցնող տարիներին Հայաստանի մինչեւ 19 եւ 21 տարեկանների հավաքականները պարտվել են Ֆարերյան կղզիների թիմից: Հետեւաբար, ինչո՞ւ պետք է ազգային ընտրանու ոչ-ոքին համարվի ձախողում նույն Ֆարերյան կղզիների հետ:

Ֆուտբոլի մասնագետները, մեր ակումբները, նրանց ղեկավարությունը, մարզական մեկնաբանները, ֆուտբոլիստները, ֆուտբոլասերների մի մասը հատ-հատ գիտեն հայկական ֆուտբոլի մյուս բոլոր խնդիրները, սակայն նրանց ձայնը լսելի չէ: ՀՀ գործող իշխանությունները միջամտում են հայկական ֆուտբոլին, իսկ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանը Նիկոլ Փաշինյանի ցանկալի եւ մտերիմ անձինք են: Փաշինյանը, պարոն Մելիքբեկյանից ու Նիկողոսյանից բացի, պետք է լսի նաեւ մեր առաջատար ակումբների ղեկավարությանը: Կրկնենք, որ իշխանությունները իրավունք չունեն միջամտելու, բայց եթե միջամտում են, ապա չի կարելի լսել միայն մի կողմին:

Ցավալի է, որ նրանք, ովքեր խոսել են մեր ֆուտբոլի խնդիրներից, անմիջապես պիտակավորվել են, անգամ աշխարհաքաղաքական պիտակով, տեսե՛ք, իբր ռուսական շրջանակներից են կամ նախկին են:

Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, ապա ՀՖՖ ֆեդերացիայի վերնախավից ավելի նախկին բան Հայաստանում չի մնացել:

Պետրակովի հեռացումը չպետք է դառնա հերթական ինքնախաբեությունը եւ պատասխանատվությունից խուսափելը:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հյուսիսային Կորեան իր քաղաքացիներին ուղարկում է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու. Զելենսկի
հաջորդը
Չորս իսրայելցի զինվորական է զոհվել ԱԹՍ-ի հարվածից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն