• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Ախուրյանը պարեց եւ պարեցրեց

Աննման Մինասյան 18:58 | 14.10.2024
Աննման Մինասյան 18:58 | 14.10.2024
Ախուրյանի պար

Ուղիղ 1000 տարի առաջ Վահրամ Պահլավունու կառուցած «Մարմաշեն» վանական համալիրի տարածքը վերածվել էր պարողների եւ պարասերների համար կենտրոնի:

Շիրակի մարզում «Ախուրյան» շուրջպարին միանալու համար շուրջ 2000 պարող, այդքան էլ մասնակից էին եկել հանրապետության մարզերից եւ մայրաքաղաքից: Հավաքվածները շուրջպարի հզոր հնչյունների ներքո օղակեցին վանական համալիրը:

Որ ախուրյանցիները սեփական պար կունենան, որն իրենցից բացի կպարեն ամբողջ հանրապետության պարողները, անգամ  չէին կարող պատկերացնել:

Մելիք ԽաչատրյանԱխուրյանում ծնված եւ մեծացած, բայց արտասահմանում աշխատող Մելիք Խաչատրյանը ո՛չ հռչակավոր բարերար է, ո՛չ էլ մեծանուն գործարար: Նրան Ախուրյանում ճանաչում են որպես ծննդավայրը սիրող, հայրենակիցների համար ոչինչ չխնայող մարդու՝ ախուրյանցի Մելոյի: «Երբ Ախուրյանն այլ գյուղերի հետ միավորվեց, խոշորացավ, երազանք-նպատակ դրեցի, որ համայնքը համախմբող ոգեղեն մի բան է պետք: Պար ունենալու գաղափարս հայտնեցի պարուսույց Լիպարիտ Մարկոսյանին, որը ստանձնեց պարին կյանք տալու ամբողջ գործընթացը»,- պատմում է «Ախուրյան» պարի մտահղացման հեղինակ եւ ֆինանսավորող Մելիք Խաչատրյանը: Այսօր արդեն հպարտությամբ է փաստում, որ պարը շուրջպարի վերածվեց՝ միավորելով ո՛չ միայն Ախուրյանը, այլեւ համայն հայությանը:

Խաչատրյանը եղածով բավարարվել չի պատրաստվում: «Ուզում ենք հիմա էլ երաժշտության հիման վրա «Ախուրյան» երգ-պար ունենանք»,- ասում է բարերարն ու հույս հայտնում, որ շուջպարն ամենամյա կդառնա։

Կարեն Գեւորգյան

Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը պարի վերաբեմադրողն է: Ասում է՝ նոր կյանք ստացած պարը միասնականության հզոր գաղափարն է կրում։ «Սա վերահավաքագրած պար է, Սրբուհի Լիսիցյանն է դետալ առ դետալ պեղել, հավաքագրել, թափված քարերի նման մեկտեղել, շարել, նոր կյանք տվել»: Գեւորգյանը համայնքի պար ունենալու գաղափարը առաջինն ու հաջողված է համարում, առաջարկում, որ բոլոր համայնքներն ունենան իրենց պարը:

Նշենք, որ մինչ մեծ միջոցառման մեկնարկը նախաձեռնող խումբը շրջել է Ախուրյան համայնքի երեք տասնյակից ավելի բնակավայրերում, շուրջ 1000 մասնակիցների անվճար ուսուցանել պարը:

Զավեն Մանուկյան

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ասում է՝ համայնքը 33 գյուղական բնակավայրերի միավորում է։ Մարդիկ փոքր-ինչ դժվարությամբ են վարժվում մտքին, որ բոլորը մեկ համայնքից են: Ըստ համայնքի ղեկավարի՝ միասնական շուրջպարը առիթ է, որ միավորված համայնքի բնակիչներն իրենց զգան որպես մեկ մեծ համայնքի մասնիկ: «Արդեն փաստ է, որ այսուհետեւ ամեն ախուրյանցու հարկի տակ ուրախություններն առանց «Ախուրյան» շուրջպարի չեն լինի»,- ասում է համայնքի ղեկավարը։

Տոնակատարության ընթացքում գլխավոր՝ «Ախուրյան» պարից բացի՝ տարբեր շուրջպարերով ելույթներ են ունեցել Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաեւ համայնքային պարային խմբեր մարզերից եւ մայրաքաղաքից, Երեւանի ՄՊՀ-ի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կուրսկից հազարից ավելի բնակիչ է բռնի տեղահանվել. ՌԴ մարդու իրավունքների պաշտպան
հաջորդը
ՀՀ-ն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցումը. ՀՀ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն