• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում ինչ տեղաշարժեր են եղել վերջին տասնամյակում

Մարիամ Սարգսյան 19:05 | 15.10.2024
Մարիամ Սարգսյան 19:05 | 15.10.2024
Գյուղատնտեսություն

Հայաստանում գյուղատնտեսության ո՞ր ճյուղն է այսօր զարգացած, ո՞ր մարզում ինչո՞վ են զբաղվում, գյուղատնտեսական հողատարածքների քանի՞ տոկոսն է մշակվում․ ոլորտին առնչվող շուրջ 40 հարցի այս օրերին պատասխանում են Հայաստանի բոլոր անկյուններում։

Հոկտեմբերի 11-ից մեր երկրում մեկնարկել է մարդահամարից հետո համապետական ամենամեծ միջոցառումը՝ Գյուղատնտեսական համատարած հաշվառումը (ԳՀՀ)։ Այն Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջինն անցկացվել է 10 տարի առաջ՝ 2014-ին։ 

ԳՀՀ 2014

ԳՀՀ 2014

Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ Վարդան Գեւորգյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց՝ այս համընդհանուր հետազոտությունը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ տեղաշարժեր են եղել ոլորտում այս մեկ տասնամյակի ընթացքում։

Վարդան ԳեւորգյանԳՀՀ վարչության պետ

Վարդան Գեւորգյան
ԳՀՀ վարչության պետ

«Գյուղատնտեսական համատարած հաշվառումը գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ համընդգրկուն տվյալների հավաքագրում է, որոնք օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով։ Թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ բուն հաշվառման ընթացքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն օժանդակում են հաշվառման անցկացմանը»,- նշում է Գեւորգյանը։

Հավաքվող տեղեկությունները մեծ նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության գյուղատնտեսական ռազմավարոթյունը մշակելիս եւ ոլորտային որոշումներ կայացնելիս։ Օրինակ՝ տվյալները հնարավորություն կտան հասկանալու՝ ՀՀ մշակովի հողատարածքների որ մասն է ջրդի, որը՝ անջրդի, ոռոգման ինչ խնդիրներ կան տարբեր մարզերում, որտեղ է այդ խնդիրն ավելի սուր, որտեղ է անհրաժեշտ ոռոգման համակարգի փոփոխություն կատարել։

Հետազոտության ընթացքում մշակված ամփոփ տվյալները կօգտագործեն գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն եւ ծրագրեր մշակող ու իրականացնող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները եւ նրանց ծառայություններ մատուցողները, գիտակրթական հաստատությունները, միջազգային կազմակերպությունները եւ այլն:

Տվյալները կարող են էապես ազդել նաեւ գյուղոլորտում ներդրումային քաղաքականության վրա։ «Ամփոփ տվյալները հնարավորություն կտան թե՛ տեղացի, թե՛ արտերկրյա ներդրողներին լիարժեք պատկերացում կազմելու, թե երկրում ներդրումային ինչ ներուժ կա, Հայաստանի որ մարզում որ ուղղությունն է առավել զարգացած, ինչ գործարան կամ գյուղմթերքի վերամշակման արտադրամաս կարելի է կառուցել»,- նշում է Գեւորգյանը։

ԳՀՀ թռուցիկ

ԳՀՀ թռուցիկ

Այս տարի անցկացվող հաշվառման համար որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաեւ հարցաշարը՝ հաշվի առնելով ոլորտի զարգացումները։ Հարցեր են ավելացել «խելացի» անասնաշենքերի եւ ինտենսիվ այգիների վերաբերյալ՝ հասկանալու համար, թե այդ ոլորտում ինչ փոփոխություններ կան։

Հետազոտությունը նաեւ աշխատուժի մասին տեղեկություններ է պարունակելու, ինչը եւս կարող է նպաստել առկա ներուժի վերաբերյալ ամբողջական տեղեկացվածության բարձրացմանը։

ԳՀՀ-ի թիմում այժմ շուրջ 5500 աշխատակից կա, որոնցից մոտ 4500-ը հաշվարարներ են։ Նրանք շրջում են տնից տուն եւ հավաքում տվյալներ ինչպես գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, ցանքատարածությունների, անասնատեսակների եւ գլխաքանակի, թռչնաբուծության եւ ձկնաբուծության, այնպես էլ առկա գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ։

ԳՀՀ 2024

ԳՀՀ 2024

Գեւորգյանն ընդգծում է՝ քաղաքացիները կարող են չմտահոգվել անձնական տվյալների պաշտպանության առումով։ Բոլոր տվյալները գաղտնի են պահվում։

«Համատարած հաշվառումների վերջնական արդյունքներն օգտագործվում եւ հրապարակվում են միայն ամփոփված եւ խմբավորված տեսքով։ ԳՀՀ-ի ընթացքում ձեռք բերված անվանական տվյալները գաղտնի են եւ հրապարակման ենթակա չեն:

Համատարած հաշվառմամբ ձեռք բերված անվանական նյութերը չպետք է օգտագործվեն որեւէ մարմնի կամ միջազգային կազմակերպության կողմից՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց առնչվող հետաքննության եւ նախաքննության, վերահսկողության, դատաքննության, վարչական որոշումների կայացման կամ նման այլ գործընթացում»,- նշում է Գեւորգյանը:

Գյուղատնտեսական համատարած հաշվառման ամբողջական ամփոփ տվյալները հասանելի կլինեն 2026-ին։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում սպասվող «3+3» հարթակի հանդիպմանը
հաջորդը
Արցախցիների հանդեպ ատելության խոսքը. Տիգրան Գրիգորյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն