• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Չկառավարվող» դարձած քաղաքը

Աննման Մինասյան 12:44 | 17.10.2024
Աննման Մինասյան 12:44 | 17.10.2024
Գյումրի

Գյումրու քաղաքային իշխանության գլխին սեւ ամպեր են կուտակվել: Ամեն ինչ սկսվեց օրեր առաջ, երբ հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը մեկնում էր ԱՄՆ՝ մասնակցելու հոր ծննդյան 70-ամյակին: Նախկին քաղաքապետը Միացյալ Նահանգներում է բուժման նպատակով:

Ձերբակալման պատճառը «հին» էր, մեկ անգամ արդեն ՀՀ քննչական կոմիտեի կողմից բացված-փակված գործի շրջանակում. Բալասանյաններն իրենց պաշտոնավարման տարիներին սեփականաշնորհել են Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի շրջակա հողամասը:

Ըստ քրեական վարույթի՝ մեղադրանքի հիմք է եղել այն, որ Բալասանյան ընտանիքը Ղարսի խճուղի 2/8 հասցեում գտնվող  հատուկ պահպանվող, պատմական եւ մշակութային արժեքների՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող 1 հեկտար հողամասը օրինական գործունեության շղարշի ներքո 2016 թվականի դեկտեմբերին ձեւական առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով յուրացրել են:

Խաչատուր Բալասանյանին 72 ժամ անց հակակոռուպցիոն կոմիտեից 70 միլիոն դրամ գրավի դիմաց բաց են թողել, տնային կալանքի ենթարկել։

Գործն այսքանով չի սահմանափակվել, ժամեր անց հերթը հասել է Գյումրու նախկին ու ներկա փոխքաղաքապետներին՝ Ռուբեն Սանոյանին, որը Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է, եւ Սուրեն Ջանոյանին: Նրանք եւս գրավի դիմաց ազատ են արձակվել:

Վարդգես ՍամսոնյանԱյս ընթացքում, երբ փոխքաղաքապետներից մեկը՝ Սուրեն Ջանոյանը, տնային կալանքի տակ է, մյուսը՝ Լուսինե Սանոյանը՝ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը, ԱՄՆ-ում է, հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ որոշել է քաղաքապետարան չգալ, աշխատելու է հեռավար: Որպես պատճառ նշվում է, որ Սամսոնյանն առողջության խնդիրներ ունի, բժիշկների հսկողության տակ է:

Ստացվում է քաղաքը կառավարվում է առանց քաղաքապետի եւ տեղակալների, ասել է թե՝ չի կառավարվում:

Ժամեր առաջ էլ նոր լուր տարածվեց Գյումրիում. նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչության՝ Սամվել Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սեւ բերդ» պատմամշակութային ամրոցի՝ պետական սեփականություն հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հարակից հողերը օտարելու մեղադրանքով։

Կձերբակալվի բուժման նպատակով ԱՄՆ-ում գտնվող նախկին քաղաքապետը, թե ոչ՝ դեռ հայտնի չէ, բայց որ քաղաքում այս խառը գործընթացից «իշխանափոխության հոտ է գալիս», ակնհայտ է:

Հիշեցնենք, որ 2021 թվականին ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ Գյումրիում քաղաքային իշխանությունը վերցնել: ՔՊ-ն երեքմանդատով զիջեց «Բալասանյան դաշինքին», ինչին հաջորդեց համաձայնագրի կնքումը վերը նշված երկու քաղաքական ուժերի միջեւ: Ըստ պայմանագրի՝ կողմերը պարտավորվում էին կադրային քաղաքականությունն իրականացնել փոխհամաձայնեցված՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար։

Ինչպես եւ կանխատեսելի էր, համաձայնագիրը երկար կյանք չունեցավ, ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինքի» ջրերը մեկ առվով չհոսեցին: Ի վերջո քաղաքի ղեկավարումը՝ կրկին միանձնյա, բալասանյանականներին հանձնվեց:

Թե դեռ որքան է շարունակվելու «բռնել-թողնելու» գործընթացը, որքան է քաղաքը թողնվելու ինքնահոսի՝ առանց կառավարման, հայտնի չէ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օսթինը Գալանտի հետ զրույցում ընդգծել է ՄԱԿ-ի խաղաղապահների անվտանգությունն ապահովելու կարեւորությունը
հաջորդը
Միջազգային քրեական տրիբունալը Բանգլադեշի նախկին վարչապետին ձերբակալելու օրդեր է տվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն