• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Հայաստանի վերջին երեսուն տարին՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակցի աչքերով

Հասմիկ Բալեյան 14:24 | 17.10.2024
Հասմիկ Բալեյան 14:24 | 17.10.2024
Արմինե Տեր-Ղեւոնդյան

Երեւանում կայացավ Արմինե Տեր-Ղեւոնդյանի «Կամարի տակով» գրքի շնորհանդեսը։ Վեպը հեղինակի առաջին ծավալուն գործն է գեղարվեստական վավերագրության ժանրում։ Այն սկսել է գրել 2020 թվականին, ավարտել մեկ տարի անց: Հեղինակը ներկայացնում է  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում իր 30 տարվա աշխատանքային գործունեությունը, որը համընկնում է  Հայաստանի վերջին 30 տարվա պատմության հակասական եւ հուզառատ իրողություններին։ Նորանկախ Հայաստանում ձեւավորվում էր աշխատաշուկան, բացվում էին առաջին դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների գրասենյակները, որոնք այդ օրերին հիմնականում զբաղված էին անցումային շրջանի խնդիրներով։

Գրքի վերնագրում հիշատակված «կամարն» առանցքային է, որն անքակտելիորեն կապված է գրքի հեղինակ-հերոսի կյանքի եւ աշխատանքային առօրյայի հետ. «Ամեն անցած օրվանից հիշողությանս մեջ մնում է միայն երկու ակնթարթ: Մեկը՝ երբ առավոտյան մետրոյով հասնում եմ հրապարակ, քայլում դեպի բարձր կամարն ու տակով վազում դեպի ՄԱԿ-ի շենք։ Երկրորդը՝ երբ գործից հետո՝ օրվա վերջում, այդ նույն կամարի տակով մտնում եմ հրապարակ եւ վազում դեպի մետրո: Իսկ թե ինչ է լինում այդ երկու ակնթարթների միջեւ, չեմ հիշում»։

1990-ականներից Արմինե Տեր-Ղեւոնդյանն աշխատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կթական ծրագրերի բաժնում։ Գրքում ներկայացվող իրադարձությունները սկիզբ են առնում 92-ականներից եւ հասնում մինչեւ 2022 թվականը։ Մանրամասն անդրադարձ կա նաեւ 44-օրյա պատերազմի օրերին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը։

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, շնորհանդեսի կազմակերպիչ Ջուլիետա Վարդանյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմեց՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում աշխատողների վերաբերյալ հասարակությունում կարծրատիպեր են ձևավորվել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի օրերին գրասենյակի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Այդ օրը, շենքում վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, գրասենյակում աշխատակիցներ չեն եղել, մինչդեռ ակցիայի մասնակիցներին թվացել էր, թե իրենց արհամարհել են, ոչ ոք չի ցանկացել շենքից դուրս գալ ու լսել իրենց։

Ջուլիետա Վարդանյան«Գիրքը գրված է շքեղ հայերենով։ Կան ներանձնային եւ միջանձնային բախումներ։ Հեղինակը, որը նաեւ վեպի գլխավոր հերոսն է, պայքարում է հասարակության կարծրատիպերի դեմ: Նաեւ ներքին պայքար կա․ նա երբեմն ինքն իրեն է հարցնում՝ ինչ է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Այս ամենը մանրամասնորեն նկարագրված է գրքում»,- ասաց Ջուլիետա Վարդանյանը՝ հավելելով, որ աշխատանքի բերումով Արմինեն հաճախ է եղել մարզերում, հեռավոր գյուղերում, եւ գրքում մանրամասներ կան այդ բնակավայրերում առկա խնդիրների, բարքերի, մարդկանց մասին, որոնք շատ հետաքրքրական են։

Մեր թղթակցի հետ զրույցում հեղինակը պատմեց՝ 2020 թվականին, երբ երկիրը ցնցումների մեջ էր, շատ կարեւոր էր միջազգային կառույցների դերակատարությունը։ Մարդիկ ՄԱԿ-ից ակնկալում էին, որ միջամտի կամ գոնե կարծիք հայտնի Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին, ինչը, գոնե այդ օրերին, տեղի չունեցավ։

Արմինե Տեր-Ղեւոնդյան«Լինելով ՄԱԿ-ի աշխատակից, գիտեի՝ ներսում ինչ է կատարվում, եւ մեր տեղական գրասենյակի աշխատակիցներն ինչ պայքար էին մղում․․․ Դա նման էր դրսում տեղի ունեցող՝ ցուցարարների պայքարին։ Ես ցանկացա դա ներկայացնել, քանի որ հասարակությունը չգիտեր՝ մենք ինչ ենք անում այնտեղ։ Եվ 2020-ի իրադարձությունները խթան դարձան, որպեսզի գրեմ իմ մտորումների, դիտարկումների, մեր հասարակության երկբեւեռվածության մասին։ Ծրագրային այցելություններ էինք ունենում նաեւ մարզեր՝ սահմանամերձ, աղքատ, հեռավոր գյուղեր։ Ինձ համար շատ կարեւոր է կրթության որակն ու երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքի իրացման հարցը»,- նշեց հեղինակը։
Գրքի շնորհանդես
Փիլիսոփայական մտորումների ձեւով ներկայացվում է այն միտքը, որ մարդու հնարավորությունները հաճախ սահմանափակ են, ուստի նա չի կարողանում փոխել իր կյանքի ուղին, հետեւաբար կարող է խաղաղության հասնել միայն այն ժամանակ, երբ, ընդունի կյանքի այն սցենարը, որն ի վերուստ տրված է, եւ խաչը պատվով տանի մինչեւ վերջ։

Գրքի շնորհանդեսԱրմինե Տեր-Ղեւոնդյանի՝ աշխատանքի, ապա վաստակած հանգստի անցնելու տարիները համընկել են արհավիրքների ժամանակաշրջանին, եւ դա իր դրոշմն է թողել նրա գրքում։

«Այդ արհավիրքների միջակայքում ընկած տարիներն անցկացրել եմ իմ պրիզմայով։ 2024 թվականի սկզբին դուրս եկա աշխատանքից։ Կարոտում եմ իմ աշխատակիցներին, մարզային այցելությունները։ Գյուղերում ես տեսնում էի մարդկային անկեղծ շփում, հարաբերություններ։ Մի հետաքրքիր բան էլ կա։ Գրքում հումորը շատ է, ես դա օգտագործել եմ որպես գեղարվեստական միջոց։ Անապահով ապրող մարդիկ ավելի թեթեւ են վերաբերվում կյանքին, ավելի հումորով, քան Երեւանում ավելի բարեկեցիկ կյանքով ապրողները, որոնք ծանր են տանում իրենց խնդիրները»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց նա։

Արմինե Տեր-ՂեւոնդյանՇնորհանդեսի վերջում Արմինե Տեր-Ղեւոնդյանը հույս հայտնեց, որ առաջիկայում նոր ստեղծագործություններ էլ կծնվեն, քանի որ մտորումները շատ են, եւ մեծ է իր տեսածն ու զգացածը ընթերցողին ներկայացնելու ձգտումը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան պետք է կարողանա ՌԴ-ի հետ բանակցություններ սկսել ուժի դիրքերից․ Ռյուտե
հաջորդը
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն