• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Հայաստան-Լեհաստան՝ ամուր կամրջված

Աննման Մինասյան 19:00 | 25.10.2024
Աննման Մինասյան 19:00 | 25.10.2024
Կենտրոնի բացում

Շիրակի մարզի Արեւիկ, Ղարիբջանյան եւ Բավրա գյուղերում երիտասարդական կենտրոններ են բացվել: Որպեսզի հեռավոր գյուղերի երիտասարդները ժամանակի պահանջին համապատասխան նոր տեխնոգիտելիքներ եւ կարողություններ ձեռք բերեն, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ծրագիր է իրականացրել այս գյուղերում՝ երիտասարդական կենտրոններ հիմնել, համալրել անհրաժեշտ կահույքով եւ ժամանակակից սարքավորումներով, համակարգիչներով, պրոյեկտորներով։ Ֆինանսական ներդրում իրականացնող երկիրը Լեհաստանի Հանրապետությունն է:երիտասարդական կենտրոն

Որ այսօր գյուղերում երիտասարդները դարի մասնագիտությունն ուսումնասիրելու հնարավորություն ունեն, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ Լեհական համագործակցության զարգացման ծրագրի շնորհիվ է:

Հերթական երիտասարդական կենտրոնի կարմիր ժապավենը Արեւիկ գյուղում կտրվեց:

Մարտին Ռուժիցկի

Հայաստանում Լեհաստանի դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար, երկրորդ քարտուղար Մարչին Ռուժիցկին տպավորված էր երիտասարդների ոգեւորությունից, հասցրել էր նկատել, որ տաղանդավոր երեխաների պակաս չկա: Ինչ վերաբերում է Լեհաստանի Հանրապետության կատարած ներդրմանը, Ռուժիցկին ասաց, որ իրենց երկրի իրականացրած զարգացման ծրագրերը Հայաստանում ամենամեծը չեն, բայց լավագույն ջանքերն են ներդնում, որպեսզի հասնեն այնտեղ, որտեղ ամենաշատ կարիքը կա. «Լիահույս եմ, որ երիտասարդները կկարողանան օգտվել այս ձեռքբերումից, եւ որ այս ներդրումը կնպաստի համայնքի հետ համագործակցության զարգացմանը։ Շատ ուրախ ենք, որ ծրագրի շրջանակում աջակցում ենք երիտասարդներին. նրանք մեր ապագան են»:

Միջպետական համագործակցության ծրագրերից զատ հայ-լեհական հարաբերությունները Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում, եւս շատ սերտ են: Հանրապետության երկրորդ քաղաքում ո՞վ չի ճանաչում շիկահեր ու բարձրահասակ Կառլովիչների, Ստեմպելների, Բարտոշեւիչների ընտանիքներին, բոլորը՝ Գյումրիում լեհական համայնքի կարկառուն դեմքեր:

Քաղաքում պատմում են, որ նրանց պապերը Գյումրի են եկել Ռուսական կայսրության տարիներին՝ Ալեքսանդր Երկրորդի օրոք՝ Անդրկովկասյան երկաթուղին կառուցելու համար:

Լեհական համայնքից ոմանց պապերն էլ ստիպողաբար են գյումրեցի դարձել. նրանք սեփական բանակ ստեղծելու ցանկություն ունենալու պատճառով աքսորվել են Կովկաս, հայտնվել Հայաստանում:

Գյումրիում լեհական համայնքի շարքերը խտանալու մեջ ամենամեծ ներդրումն ունեցել են լեհ հարսները: Նրանք հայերի հետ են ամուսնացել, հայ-լեհական սերունդ տվել, ընդլայնել լեհական համայնքը: Այժմ Գյումրիում լեհական ծագումով շուրջ 70 ընտանիք է ապրում:

Համայնքում կան նաեւ անդամագրված մարդիկ, որոնք չունեն լեհական ծագում, բայց ապրել են Լեհաստանում, քաղաքացիություն ստացել:

Գյումրիում լեհական համայնքը միավորող կազմակերպություն է գործում՝ «Պոլոնիա» անվանումով: Այստեղ հավաքվում են լեհերը, Լեհաստանով հետաքրքրված մարդիկ, անվճար լեհերեն են սովորում, իրենց ինչ-որ չափով Լեհաստանում զգում:

«Պոլոնիա» հայաստանյան կազմակերպության նախագահ Լիանա Հարությունյանն ասում է՝ համայնքին միավորող ծրագրերն ընդունվում եւ ֆինանսավորվում են թե՛ լեհական կառավարության, թե՛ դեսպանատան կողմից. «Լեհաստանին վերաբերող ոչ մի միջոցառում բաց չէինք թողնում, լավագույնը լինելն էլ սովորություն էր դարձել Գյումրու լեհական համայնքի համար»:

լեհերը ԳյումրիումՄարզական մարաթոններ, Լեհաստանի Սահմանադրության, Դրոշի եւ Սփյուռքի օրերի, Սուրբ Ծննդի, Զատկի առթիվ իրականացվող լայնամասշտաբ միջոցառումներ, ընթերցանություններ թանգարաններում, ճամբարներ, կինոդիտումներ, ծիսական կերակրատեսակների պատրաստում… լեհական Պոլոնիայում կյանքը եռում է թե՛ Գյումրիում, թե՛ Հայաստանում:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 26-ին։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է հայտագրերի փոխանակման ձեւով, որոնք ստորագրվել են 1992 թվականի հունվարի 24-ին Վարշավայում եւ 1992 թվականի փետրվարի 26-ին Երեւանում:

Վարշավայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բացվել է 1998 թվականի ապրիլի 6-ին։

2023 թվականի հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պյոտր Սքվեչինսկին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

2023 թվականի հոկտեմբերի 26-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։

Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը գործում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի» հիման վրա: Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 13-ին Երեւանում, իսկ հաջորդը՝ 2023 թվականի hունիսի 29-ին Երեւանում:

2012 թվականին ստեղծվել է հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության միջեւ գործում է 9 միջազգային պայմանագիր:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կստեղծվի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հանձնաժողով
հաջորդը
Իշխանափոխության լուրերը Գյումրիում քայլ-քայլ հաստատվում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն