• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Նոր սերունդ, նոր մոտեցում բնական ռեսուրսներին

Աննման Մինասյան 18:28 | 01.11.2024
Աննման Մինասյան 18:28 | 01.11.2024

Որ յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից եւ մասնագիտությունից, կարող է օգնել բնությանը՝ չվերականգնվող ռեսուրսներն անտեղի չվատնելով, շատերը չգիտեն: Շիրակի մարզի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղերի դպրոցականներն արդեն էներգաարդյունավետության եւ էներգախնայողության դասեր են առել, շատ բան սովորել:

Որպեսզի հեռավոր գյուղերում ապրող դպրոցականները սովորեն, որ բնության ռեսուրսները խնայելը օգուտ է թե՛ մարդուն, թե՛ բնությանը, «CapSLoc․Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակում Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Ջրառատ եւ Հովիտ բնակավայրերում իրականացվել է «Էներգաարդյունավետ համայնքներ այսօր եւ վաղը» նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Ծրագրի մասնակից չորս տասնյակից ավելի դպրոցականներ կարճ ժամանակում սովորել են փոքր քայլերով մեծ արդյունքների հասնելու գաղտնիքները:Հայկանուշ Հովհաննիսյան

Հայկանուշ Հովհաննիսյանը Ջրառատի դպրոցում է սովորում: Ասում է՝ մինչ դասընթացներին մասնակցելը գաղափար անգամ չուներ, որ ինքը եւս առանց գիտակցելու բնության ռեսուրսների վատնող է: Արդեն իմացել ու նույն սխալները չի անում: «Սովորեցինք ռեսուրսները ճիշտ կառավարել, իմացանք, որ բնության հնարավորություններն անսպառ չեն»,- ասում է Հայկանուշն ու պատմում, որ առաջին դասից հետո տան ջերմային էլեկտրական լամպերը փոխարինել է սպիտակ՝ էներգախնայող լամպերով, տնից դուրս գալուց առաջ էլ վարդակներն է անջատում, ջրի ծորակը պինդ փակում:

Սոֆի ԱմիրյանԲասենցի Սոֆի Ամիրյանը նույնպես էներգիան խնայել է սովորել: Տանը լինի, թե դպրոցում, էներգիայի անտեղի վատնում է՛լ թույլ չի տալիս: Ծնողներին, հարազատներին նույնպես գիտելիք է փոխանցում, հորդորում, որ ավելի շատ օգտվեն վերականգնվող էներգիայից, արեւի լույսից, արեւային ջրատաքացուցիչներից: Սոֆին վստահ է, որ յուրաքանչյուր նման քայլ օգուտ է ոչ միայն համայնքին, այլեւ Երկրին, անգամ՝ մոլորակին:

Կառնուտի դպրոցի տնօրեն, «Էներգաարդյունավետ համայնքներ այսօր եւ վաղը» ծրագրի պատասխանատու Հայկուհի Հովհաննիսյանն ասում է՝ դպրացականներն աննախադեպ ոգեւորությամբ են մասնակցել էներգաիրազեկվածության դասընթացներին: Դպրոցականներին ուսուցանել են, որ Էներգախնայողությունը միայն արեւային պանել տեղադրելը չէ. կարող են նոր սերնդի էլեկտրատեխնիկա ընտրելով, բաց գույնի վարագույր կախելով էլ բնության ռեսուրսները խնայել:

Երբ նախաձեռնող խումբը տեսել է, որ իրազեկման արշավը, իրոք, հետաքրքիր էր բոլորին, որոշել են գաղափարի տարածումը դուրս բերել չորս գյուղերից: Աշակերտները հանձնարարականներ են ստացել, սովորածի հիման վրա տեսահոլովակներ պատրաստել եւ տարածել համացանցում: Հովհաննիսյանն ասում է՝ իրենց առջեւ դրված խնդիրը գերազանցել են 10 անգամ: Համացանցը ողողվել է իրազեկման տեսահոլովակներով, լավագույնների հեղինակներն էլ պարգեւատրվել են մեդալներով: «Միայն ծրագիր իրականացնելը բավարար չէ, պետք է ծրագրերով մարդկանց մտածելակերպ փոխել, ներգրավել գործողության մեջ»,- վստահեցնում է ծրագրի պատասխանատուն:

Գեւորգ Պետրոսյան«Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ, գիտությունների թեկնածու, բնապահպան Գեւորգ Պետրոսյանը երկար տարիներ չվերականգնվող էներգիայից մասամբ հրաժարվելու եւ վերականգնվողից օգտվելու կոչեր է արել, գործուն քայլեր ձեռնարկել: Նա բիովառելիքի արտադրամաս է հիմնել, բնության մեջ գտնվող աղբը՝ ստվարաթուղթը, չորացած փուշն ու ճյուղերը բիովառելիքի է վերածել: Բնապահպանն ասում է՝ ողջամիտ չէ ամեն մարդուց պահանջել մեծ ներդրում ունենալ էներգախնայողության գործում, բայց ամեն մեկը կարող է իր փոքր քայլերով կլիմայական փոփոխության վրա դրականորեն ազդել։ Օրինակներ է բերում, որոնք շատ պարզ են ու հասանելի բոլորիս համար․ «Կրճատում ենք ջրի անօգուտ վատնումը, անջատում միջանցքի լույսը։ Անգամ կարող ենք լուսամուտը շուտ-շուտ մաքրելով, վարագույը տաքացուցիչի վրա չթողնելով խնայել էներգիան»: Պետրոսյանը կարեւոր քայլ է համարում էլեկտրաէներգիայի փոխարեն վերականգնվող էներգիա օգտագործել, իսկ գազի փոխարեն՝ բիովառելիք:

«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը կանաչ էներգիայի՝ արեւային հոսանքի բազմաթիվ դրական կողմերից առանձնացնում է բնապահպանական բազմաթիվ խնդիրների լուծումը:

Խաչիկ ՍահակյանԱպացուցված է, որ արեւային կայանի արտադրած 1 կվ/ժ էներգիայի հաշվարկով մթնոլորտ չի արտանետվում 0, 4 կգ ածխածնի երկօքսիդ, իսկ սա մեծ թիվ է Հայաստանի նման երկրի համար:

«Բացի այդ՝ հաշվարկել ենք, որ Լոռու մարզում յուրաքանչյուր անտառամերձ գոտում ապրող ընտանիք, որն օգտվում է արեւային էներգիայից, տարեկան 4-5 ծառ չի հատում,- ասում է Սահակյանը եւ անդրադառնում Շիրակի մարզին,- այստեղ էլ խնդիրն այլ է. մեզ մոտ անտառներ չկան, փոխարենը մարդիկ որպես վառելիք օգտագործում են բրիկետավորված գոմաղբը, որի պատճառով հողը զրկվում է էկոլոգիապես մաքուր պարարտանյութից»:

Խաչիկ Սահակյանն ահազանգում է. Հայաստանը կանգնած է էներգետիկ լուրջ անվտանգային խնդիրների առջեւ, մարտահրավերները բազմազան են, մտավախությունը, որ մի օր կզրկվենք գազից, դամոկլյան սրի պես կախված է մեր գլխին:

Համեմատաբար անկախ լինելու համար մեզ անհրաժեշտ է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից շատ օգտվել:

Աչք փակել մեր հզոր արեւի վրա եւ չօգտվել մեր էներգետիկ ներուժից, ողջամիտ չէ, հատկապես որ, ըստ արեւային էներգետիկ քարտեզի, Հայաստանի հանդեպ արեւը շռայլ է: Ավելի լավ պատկերացնելու համար միայն նշենք, որ մեր ամենացածր էներգաարդյունավետ՝ Լոռու եւ Տավուշի մարզերը եվրոպական ամենաբարձր արդյունավետ տարածքներից 40 տոկոսով ավելի ցուցանիշ ունեն:

Կխնայենք բնության ռեսուրսները, կօգտվենք մեր աշխարհագրական դիրքից, թե կմնանք ներկրվող կապույտ վառելիքի եւ թանկ էլեկտրաէներգիայի հույսին՝ մեր որոշելիքն է, բայց որ նոր սերունդը շատ բաց է՝ ընդունելու էներգաարդյունավետության եւ էներգախնայողության դասերը, արդեն խոստումնալից է:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԱԿ-ում կոչ են արել կասեցնել Իսրայելի անդամակցությունը
հաջորդը
Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից Փհենյանը կանգնել է ՌԴ-ի կողքին. Հյուսիսային Կորեայի արտգործնախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն