• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Ակադեմիական քաղաքը կդատարկի՞ մարզերը

Աննման Մինասյան 19:01 | 04.11.2024
Աննման Մինասյան 19:01 | 04.11.2024
Ակադեմիական քաղաք

2030 թվականից Հայաստանը ակադեմիական քաղաք կունենա: Ըստ ՀՀ Կառավարության՝ այն միջազգային բուհերի վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ կլինի, կկրկնապատկի օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով մեր երկրի դերը բարձրագույն կրթության համակարգի միջազգային ասպարեզում:

Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 4 ակադեմիական կլաստերներից՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական եւ սպայական: Դրանք կազմավորվելու են համապատասխան 4 խոշորացված համալսարանների եւ միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա:

Նախնական հաշվարկներ են արել՝ ակադեմիական քաղաքում աշխատելու եւ բնակվելու է մոտ 44 հազար մարդ, որոնց մի մասին ապահովելու են կա՛մ հանրակացարանային տարածքով, կա՛մ ծառայողական բնակարանով։

Նախնական փուլում Կառավարությունը ծրագրում էր ակադեմիական քաղաքը Աշտարակում հիմնել, բայց մտափոխվեցին, տեղակայելու են Երեւանի 17-րդ թաղամասին հարող եւ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքներում, եւ կզբաղեցնի շուրջ 700 հեկտար մակերես:

Հսկայածավալ այս նախաձեռնությունն առաջին հայացքից մի քանի քայլ առաջ կտանի մեր պետությանը, սակայն մտահոգություններ, անպատասխան հարցեր շատերն ունեն:

Ի՞նչ ճակատագիր է սպասում մարզերում գործող թե՛ առանձին բուհերին, թե՛ մասնաճյուղերին։ Գյումրիում հարցը խիստ հրատապ են համարում, շահագրգիռ կողմերն էլ իրենց մտահոգությունները հայտնելու համար հավաքվել էին «Երկխոսությունների մեդիա կենտրոնում»:

Նշենք, որ Շիրակի մարզը, սահմանակից լինելով Վրաստանին, լուծում է նաեւ ջավախահայերի կրթության հարցը:

Սերոբ ԽաչատրյանԿրթական ոլորտի մասնագետ Սերոբ Խաչատրյանը մարզերում բուհեր չունենալը խիստ վտանգավոր է համարում թե՛ գիտական զարգացման, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքների դիմագծի առումով: «Ես չեմ պատկերացնում քաղաք առանց բուհի եւ ուսանողի»,- ասում է ոլորտի մասնագետը եւ իր ուսումնասիրած օրինակները վկայակոչելով՝ վստահեցնում, որ խոշոր դեռ չի նշանակում լավ: «Աշխարհում կան նեղ մասնագիտացմամբ բուհեր, որոնց համբավն ու կրթական արդյունքը բոլորին է հայտնի,- ասում է Խաչատրյանն ու եւս մեկ ռիսկ առաջ քաշում,- շատ խոշոր բուհը կառավարելը դժվար է, որը լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու»:

Երվանդ ՍերոբյանԻ՞նչ ճակատագիր է սպասում Շիրակի մայր բուհին՝ Շիրակի պետական համալսարանին: ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանն ընդգրկված է եղել մարզային բուհերի հարցը քննարկող հանձնախմբում: Իրեն խնդրից քաջատեղյակ է համարում եւ հայտարարում, որ այս պահին մարզային բուհերը փակելու հստակ որոշում չկա, չկա նաեւ մարդ, որն իմանա՝ ինչ է սպասում մարզային բուհերին մի պարզ պատճառով՝ այս պահին ոչինչ հայտնի չէ:

Սերոբյանը խնդրին լավատեսորեն է նայում, ուրախանում, որ վերջապես Հայաստանում ակադեմիական միջավայր կունենանք: Այլ երկրներում ակադեմիական միջավայրերը տեսել, առավելություններն անձամբ է զգացել: Սերոբյանը չի ընդունում ոլորտից անտեղյակ մարդկանց քննադատությունները, առաջարկում է հարցին նայել ոչ թե սոցիալական, այլ կրթական տեսանկյունից. «Ակադեմիական քաղաքը ոչ թե տնտեսական, այլ կրթական հարց է լուծում, ի վերջո, լավ կրթությունն է լավ սոցիալական վիճակի բերում: Ուսանողը մեղավոր չէ, որ անմրցունակ դասախոսը չի ուզում աշխատանք կորցնել»,- ասում է Շիրակի մայր բուհի ռեկտորը:

Սերոբյանը գաղափարի բաց կողմերից էլ է խոսում: Քննարկումների ժամանակ նա սեփական առաջարկով է հանդես եկել, բայց առաջարկը չի ընդունվել: «Իմ կարծիքով գաղափարի միկրոմոդելը կարելի էր Գյումրիում ստեղծել՝ միավորելով Գյումրու բոլոր բուհերն ու մասնաճյուղերը մեկ հաստատության մեջ: Խոշորացված բուհը կգործեր, փորձի հիման վրա կգնահատվեին առավելություններն ու թերությունները, եւ ակադեմիական քաղաքի ամբողջական տարբերակը կլիներ հստակ փորձի վրա հիմնված, ռիսկերից էլ որոշ չափով ապահովագրված»:

Կարեն ՊետրոսյանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը նույնպես մասնակցել է հանձնախմբի քննարկումներին, բայց ի տարբերություն Սերոբյանի՝ ոգեւորված չէ հանդիպումից, քանի որ շատ հարցեր է բարձրացրել, որոնց պատասխանները չի ստացել: Ասում է՝ գիտական կենտրոն ենք հիմնում առանց գիտական հիմնավորումների: Ըստ Պետրոսյանի՝ ակադեմիական քաղաքը պետական մակարդակում ավելի շատ շենք-շինության մասով է քննարկվում, քան գաղափարական: Ուզում է ակադեմիական քաղաքի ռազմավարական ծրագիր տեսնել, որը կհանձնվի ակադեմիական հանրույթի դատին: «Գաղափարի մասին հիմա կցկտուր տեղեկություններ կան, մարդկանց կարծիքն էլ՝ «լավ է… վատ է…», «թող լինի… թող չլինի…»-ից հեռու չի գնում:

Պետրոսյանը ոլորտները խիստ տարանջատելը ճիշտ չի համարում, կրթականն էլ սոցիալականից ու տնտեսականից շատ անջատ չի դիտարկում: «Եթե դու 40 հազար մասնագետի ես տանում ընդհանուր դաշտից, հաշվարկե՞լ ես՝ դա ինչ վատ հետեւանք կունենա. չի՞ պակասի մարզերի աշխատուժը, դրան զուգահեռ չի՞ ավելանա աշխատուժի գինը, այդ դեպքում էլ կնվազի մարզի ներդրումային գրավչությունը: Կամ հաշվարկներ կա՞ն, թե մարզերից քանի աղջիկ կրթություն չի ստանա, քանի որ ծնողը չի ուղարկի ակադեմիական քաղաք: Այս խնդիրների պատասխանները պետք է հնչեն հրապարակային եւ ամենակարեւորը՝ մասնագիտորեն»,- ասում է Պետրոսյանը: Նա նաեւ հարցնում է, թե ինչու է որոշվել բոլոր կլաստերները կենտրոնացնել մեկ տեղում: Առաջարկում է տեխնոլոգիական կլաստերը բերել Շիրակ, քանի որ Շիրակի մարզն այս ոլորտում ամենաբարձր ցուցանիշն ունի Հայաստանում: Նա առաջարկում է արվեստի կլաստերն էլ Լոռի տանել, այնտեղ միջավայրն ավելի տրամադրող է, գան գերկենտրոնացած Երեւանում, որտեղ այլեւս ո՛չ շնչելու օդ կա, ո՛չ տեղաշարժվելու տարածք: Պետությունը կենտրոնացել է միայն մայրաքաղաքում՝ վտանգելով մարզերի բնականոն կյանքը:

Արթուր ԿոստանդյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը եւս մի կողմից ուրախանում է, որ կրթական նոր մակարդակի ենք բարձրանում, մյուս կողմից մտահոգվում, որ դրա իրականացման ճանապարհներին խնդիրների ենք բախվում, հաճախ բովանդակային մասը թողած՝ հայեցակարգային հարցեր քննարկում: Ըստ նրա՝ մարզերում բուհերի առակայությունը խիստ էական է բոլոր առումներով: Կարծիք է հայտնում՝ թող ակադեմիական քաղաքը հիմնվի, բայց ո՛չ մարզային բուհերի փակման հաշվին: Թող գործեն նաեւ մարզային բուհերը, ուսանողն էլ ինքն ընտրի, թե որտեղ է միջավայրն ավելի մրցունակ եւ զարգացնող: Նա մտահոգություն է հայտնում հատկապես սահմանամերձ մարզերի համար, բուհերն այնտեղից հանելն էլ որակում «խիստ վտանգավոր»: «Այսօր աշխարհի գերտերությունների ուշադրությունը Սյունիքի վրա է, ինչքանո՞վ է արդարացված, որ Սյունիքից բուհերն ու ուսանողները դուրս գան»:

Կդատարկվեն արդյոք արդեն դատարկ մարզերը, գերկենտրոնացած մայրաքաղաքն էլ կպայթի մարդաշատությունից՝ դեռ հայտնի չէ, բայց որ կրթական մակարդակն այսօր, իրոք, վերանայման կարիք ունի, ակնհայտ է բոլորին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերիներին վերադարձնելու հավանականության դեպքում Երեւանը կարող է մասնակցել COP29-ին․ Սիմոնյան
հաջորդը
Իրանի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ի համաժողովին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն