• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

«Ֆրանսիական լույսը» Գյումրիում

Աննման Մինասյան 19:01 | 07.11.2024
Աննման Մինասյան 19:01 | 07.11.2024
Ֆրանսիական լույս ասոցիացիա

2023 թվականի աշնանը, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3000-ից ավելի արցախցիներ բնակություն հաստատեցին Շիրակի մարզում, մեր անօթևան դարձած հայրենակիցներին ճիշտ ժամանակին աջակցության ձեռք մեկնեց «Ֆրանսիական լույս» ասոցիացիան:

Ասոցիացիան հիմնադրվել է Ֆրանսիայում 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին: Բարեգործական հիմնադրամի կենտրոնը Ֆրանսիայի քաղաքներից մեկում՝ Ալֆորվիլում էր տեղակայված:

Բազմաթիվ ֆրանսիացիների եւ ֆրանսահայերի հանգանակությունների շնորհիվ նախ Լեռնային Ղարաբաղում, ապա Հայաստանում բուժծառայություն էր մատուցվում թե՛ զինվորներին, թե՛ բնակիչներին: Պատերազմից հետո գործունեությունն ուղղեցին վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը:

2023 թվականին, երբ հարյուրհազարավոր արցախցիներ բռնի տեղահանվեցին, ասոցիացիան փոխեց գործունեության ուղղությունը՝ դառնալով սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող կառույց: Նրանք Հայաստանում կենտրոնացան Գյումրիում:

Լեւոն Խաչատրյան-«Ֆրանսիական լույսի» նախագահ Թե ինչու հենց Գյումրիում, «Ֆրանսիական լույս» ասոցացիայի նախագահ Լեւոն Խաչատրյանն ասում է՝ գաղտնիք բացահայտած չի լինի, որ Շիրակի մարզը տարիներ շարունակ աղքատության, գործազրկության, անօթեւանության բարձր ցուցանիշով Հայաստանում առաջին տեղում է: Որպեսզի առանց այն էլ հոգսի տակ կքած Գյումրին կարողանար կարիքի մեջ գտնվող 3000 արցախցի հայրենակիցներին ընդունել եւ աջակցել, «Ֆրանսիական լույսը» բազմակողմանի գործունեությունը սկսել է ծավալել հենց այստեղ:

Տեղահանումից օրեր անց ասոցիացիան, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի եւ «Խաչմերուկ» հիմնադրամի հետ համագործակցելով, Գյումրիում արցախցիների համար բարեգործական ճաշարան հիմնեց, որն անվանեցին ֆրանսիական «Լույսի ընթրիքներ»: Նախաձեռնության շնորհիվ բազմաթիվ շահառուներ ամիսներ շարունակ տաք ճաշ ունենալու համար մտահոգվելու կարիք չունեին: Բարեգործությունը միայն սննդով չսահմանափակվեց, ճաշելու եկած արցախցիներին տրամադրվում էր նաեւ հոգեբանական եւ սոցիալական աջակցություն:բարեգործական ճաշարան

Այնուհետեւ Գյումրիում սկսեց գործել «Ֆրանսիական լույսի» հայ-ֆրանսիական հոգեբանական եւ սոցիալական աջակցության կենտրոնը, որտեղ անցկացվում են մարզական, մշակութային, ուսուցողական, կրթադաստիարակչական պարապմունքներ, հմտություն ձեռք բերած անձինք էլ հնարավորություն են ստանում մտնելու աշխատաշուկա ավելի մրցունակ գիտելիքներ ձեռք բերած:

«Ֆրանսիական լույսի» հետքերով օրերս Գյումրի էր այցելել ֆրանսիական շուրջ երեսունհոգանոց պատվիրակություն, նրանց կազմում էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին, փոխքաղաքապետ Ջուլիեն Բուդին, «Ֆրանսիական լույսի» նախագահ Լեւոն Խաչատրյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

«Գյումրու երկխոսությունների մեդիա կենտրոնում» հյուրերն անդրադարձել են հայ-ֆրանսիական ամուր հարաբերություններին, նորանոր համատեղ ծրագրերին:

Լյուկ Կարվունասի-Ալֆորտվիլ քաղաքի քաղաքապետԱլֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին ասում է՝ երբ տեսել են, թե իրենց աջակցության կարիքը որքան շատ էր Գյումրիում, որոշել են Ֆրանսիա վերադառնալուն պես նոր թափով աջակցել ծրագրին: Քաղաքի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ Ալֆորվիլում 45 հազար բնակչից շուրջ 8 հազարը հայեր են, նրանց դերակատարումն ու ներդրումն էլ քաղաքի զարգացման գործում ամեն բնագավառում նշանակալի է: Նա տեղեկացրեց նաեւ, որ քաղաքապետի երեք տեղակալները եւ երկու խորհրդականները հայեր են:

Կարվունասին իրականացվելիք ծրագրերից մի քանիսն առանձնացրեց. Գյումրիում ֆրանսերենի ուսուցման կենտրոն կունենան, որտեղ տեղի մասնագետներից բացի կդասավանդեն նաեւ ֆրանսիացի ուսուցիչներ: Իսկ Գյումրիում գործող հայ-ֆրանսիական սոցիալ-հոգեբանական կենտրոնն էլ կընդլայնվի թե՛ տարածքով, թե՛ գործունեության մասշտաբներով: Ըստ նրա՝ ծրագրերը բազմաթիվ են, միայն թե նախօրոք խոսել չեն ուզում. «Լույսը կերեւա «Լույսի» գործունեությունից հետո»:

Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերություններ

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այլընտրանքը պարտվածների և մերժվածների միջև. Սուրեն Սուրենյանց
հաջորդը
Փաշինյանը Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն