• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Կրծողները գրոհում են

Աննման Մինասյան 19:04 | 14.11.2024
Աննման Մինասյան 19:04 | 14.11.2024
մկներ

Շիրակի մարզում վերջին մի քանի տարիներին մկնանման կրծողների կտրուկ աճ է գրանցվել: Կրծողներն անարգել, մեծ խմբերով շրջում են դաշտերում, ոչնչացնում հասած հացահատիկը: Անցած տարի մարզում բերքի մինչեւ 100 տոկոս կորուստ է եղել մկների պատճառով: Այս տարի եւս մկների պակաս չկա, ավելին՝ դաշտերում բերքի պակասելու հետ կրծողները քաղաքներ են հասել, լցվել ծայրամասային թաղամասերի տներ:

Խնդրի լուծման համար էկոնոմիկայի նախարարությունը գյուղացիական տնտեսություններին թունանյութ է տրամադրում, որոնք բաշխվում են այն բնակավայրերում, որտեղ հողատարածքներն առավել վարակված են:Վնասված դաշտ

Այս տարի մկնանման կրծողների պայքարն իրականացվել է երկու փուլով. գարնանը՝ 1040 լիտր, աշնանը 1300 լիտր թունանյութ է տրամադրվել Շիրակի մարզին: Մկնդեղը նախատեսված է մարզում այս տարի մշակվող 78 հազար հեկտարից 18 հազար հեկտարի համար:

Անցած տարի նույն ժամանակահատվածում՝ 1507 լիտր, այս տարի 2340 լիտր թունանյութ էր հատկացվել:

Շիրակի մարզպետի աշխատակազմի տվյալներով՝ կրծողները թեեւ ամբողջ մարզում են տարածված, բայց ամենավարակվածները Անիի, Ախուրյանի եւ Արթիկի հողատարածքներն են:

Նախորդ տարիներին թունանյութը տրամադրվում էր անձամբ հողօգտագործողին, երաշխիք չկար՝ արդյոք հող մշակողն իրեն տրամադրված մկնդեղը բարեխղճորեն եւ ժամանակին կտեղադրեր դաշտերում: Այս տարի ընտրվել է կենտրոնացված պայքարի մեթոդ. բնակավայրի բնակիչները մեկ օր հավաքվում, մկնդեղը գրավչանյութի են վերածում եւ համատարած տեղադրում դաշտերում:

Ախուրյան խոշորացված համայնքի գյուղատնտեսության ոլորտը համակարգող Հովիկ Մելքոնյանի տվյալներով՝ 384 լիտր թունանյութ են ստացել, բաժանել 33 վարչական տարածքներում: Համայնքում այս տարի թեեւ 18 հազար հեկտար հողատարածք է մշակվել, բայց մկնդեղ ստացել են միայն 4800 հեկտարի համար:

Հովիկ ՄելքոնյանԸստ Մելքոնյանի՝ կրծողների դեմ ընտրված այս պայքարի ձեւն արդյունք կտա, բայց ոչ լիարժեք եւ երկարաժամկետ: Կլիմայի փոփոխությամբ եւ գլոբալ տաքացմամբ պայմանավորված՝ կրծողների թիվը կտրուկ աճել է: «Հարցին ավելի համակարգված լուծում տալու համար մեկ գերատեսչության աշխատանքը բավարար չէ, դա մեկ ոլորտով լուծելու հարց չէ, պետք է տարբեր ոլորտներից ներգրավվածություն ապահովել, լուծման ուղիներ գտնել»,- ասում է Մելքոնյանը եւ հավելում, որ մեկ ցուրտ ձմեռը հարցին որոշակի լուծում կտա. եթե հողաշերտի սառցակալումը 35 սմ-ից անցնի, մկների մեծ մասը ձմեռումից կենդանի դուրս չի գա:

Սեյրան ՈսկանյանԱխուրյան համայնքի՝ մեծությամբ երկրորդ բնակավայրում՝ Ազատանում, 2700 հեկտար հողատարածք է մշակվել, սակայն գյուղին բաժին է հասել ընդամենը 750 հեկտարի համար նախատեսված թունանյութ: Գյուղի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանն ասում է՝ ում մկնդեղ հասել է, էլի են ուզում, ում չի հասել՝ պահանջում են: Ըստ վարչական ղեկավարի, թեեւ անցած տարվա համեմատ ավելի շատ թունանյութ են ստացել, բայց մկներն էլ ավելի շատ են: «Վերջին երեք-չորս տարում կրծողների թիվը գնալով ահագնանում է, պակասելու միտում չկա, այս պահին էլ օր օրի տեսնում ենք, որ նախորդ օրվա համեմատ ավելացել են»:

«Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը միայն մկնդեղով պայքարի ձեւը լիարժեք չի համարում, ասում է՝ խնդրին խնդիր ենք ավելացնում. խաթարվում է բնության եւս մեկ շղթա: Գիշատիչ թռչունների զանգվածային անկում է լինում, ինչը շղթայաբար կրկին ազդում է կրծողների ավելացման վրա:Գեւորգ Պետրոսյան

Խնդրի վրա ոչ շատ, բայց որոշակի ազդեցություն ունի նաեւ աղվեսների որսի անարգել թույլտվությունը: Աղվեսների քանակի պակասը եւս նպաստում է կրծողների քանակի ավելացմանը:

Իսկ եթե խնդրին մոտենանք ավելի լայն շառավղով, այն մեզ կտանի դեպի համամարդկային խնդրի՝ գլոբալ տաքացման ակունքներ:

Բնապահպանն ասում է՝ տաք ձմռանը մկներն արագ են բազմանում, իսկ սաստիկ սառնամանիքներին քչերն են կենդանի մնում մինչեւ գարուն: Դա է բնության սահմանած բալանսավորումը, իսկ գլոբալ տաքացումը խախտում է այդ հավասարակշռությունը:

«Ի՞նչ ենք անում գլոբալ տաքացման վտանգները փոքր-ինչ մեղմելու համար, ո՞ւմ է սպառնում կլիմայի փոփոխությունը» հարցը պետք է հուզի յուրաքանչյուրիս, քանի որ բացասական հետեւանքների ուղիղ կրողը ամեն մեկս ենք:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճգնաժամ հայկական ֆուտբոլում. Արման Աբելյան
հաջորդը
Իրանը բաց է միջուկային բանակցությունների համար․ Արաղչին՝ Գրոսսիին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն