• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանի պոստուլատը

Վարդան Հարությունյան 19:55 | 14.11.2024
Վարդան Հարությունյան 19:55 | 14.11.2024
Մեջբերում Վարդան Հարությունյանից

Հավանաբար 2009-ի տարեվերջին էր, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ, ապա պայթած ծիծաղը լսելով՝ պարզաբանեց՝ մեկը պատահաբար կարող է հայտնվել խորհրդարանում ու հինգ տարի քաղաքական գործիչ համարվել։ Նրա այս միտքը հեգնանքի ու ծաղրի թեմա դարձավ։ Իբր՝ նա սխալվում է, իբր՝ այդպես չէ։ Իհարկե՝ այդպես չէ։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքական գործիչներ են եղել, ասենք, Չերչիլը, Ռեյգանը, Մագարետ Թետչերը, ապա, անկասկած, այդպես չէ։ Այս մարդկանց անխելք չես անվանի։ Բայց եթե ընդունենք, որ նա նկատի ուներ ոչ թե Ադենաուերին կամ Հենրի Քիսինջերին, անգամ մեր խորհրդարանից դուրս գտնվող հայկական քաղաքական դաշտի գործիչներին նկատի չուներ, այլ խոսում էր խորհրդարանում հայտնված հարմարվողական, անսկզբունք, պատեհապաշտ  պատգամավորների մասին, որոնք, քաղաքական գործիչ չլինելով, այդպիսին  էին ներկայանում, ապա Աբրահամյանի անձնական որակները մի կողմ թողնելով՝ չենք կարող չընդունել, որ նա գիտեր, թե ինչ է ասում։

…Մեր ժամանակների առաջին խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, ձեւավորվեց 1990-ին՝ պատմական բոլորովին այլ ժամանակահատվածում եւ այլ հանգամանքների բերումով։ Այդ խորհրդարանից լավ տպավորություններ են մնացել։ Ճիշտ է, այնտեղ էլ կային հարմարվողականներ ու քաղաքական կողմնորոշումներ չունեցող պատահականություններ, որոնք հաջողելու նպատակով կցվել էին ՀՀՇ-ին, բայց, ինչ էլ որ լինի, այդ խորհրդարանն առանձնանում է իր հաջորդներից։ Թեկուզ միայն այն պատճառով, որ տարատեսակ հարմարվողականների հետ, որոնք արդեն մոռացվել են, կային երեւացող դեմքեր, որոնց ազդեցությունը մեր երկրի ձեւավորման ու կայացման վրա նշանակալի է եղել, որոնց ազդեցությունը, չնայած նրանց բացակայությանը, այսօր էլ զգացվում է։ Նրանց մասին դեռ խոսում են ու խոսելու են, նրանց դեռ ցիտում են ու ցիտելու են։

Իշխանական ռեսուրսի կիրառմամբ ձեւավորված 1995-ի խորհրդարանը դարձավ մի սահմանագիծ, որից սկսած մեր յուրաքանչյուր հաջորդ խորհրդարան շատ ավելի վատը եղավ, քան նախորդն էր։ Թաղային հեղինակությունները, կիսաքրեական տարրերը (մաքուր քրեականները հետո պետք է գային), գործարար կոչվողները, «կռված տղեքն» առաջին անգամ հայտնվեցին այս խորհրդարանում։ Նրանք հեռու էին օրենսդրական գործունեությունից, ապաքաղաքական էին, չունեին սկզբունքներ ու, ամենակարեւորը, հնազանդ էին։ Նաեւ սրանց հաշվին էր, որ 1998-ին «Երկրապահ» պատգամավորական խումբը հաշված ժամերի ընթացքում մեծամասնություն դարձավ ու ապահովեց Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից իշխանության զավթումը, ինչով խափանվեց արժանապատիվ խաղաղություն հաստատելու հնարավորությունը, որ կար այն ժամանակ, eւ մեզ դեպի խայտառակ պարտության տանող ճանապարհը բացեց։

Նախագահի աշխատակազմում հաստատված ցուցակներով ձեւավորված հաջորդ խորհրդարանները գնալով ավելի ու ավելի հնազանդ եւ ավելի ու ավելի ապաքաղաքական էին դառնում։ Ընտրակեղծիքները համատարած էին ու անթաքույց։ Վճռականը ոչ թե քաղաքական ուժի վարկանիշն էր, այլ կուլիսային պայմանավորվածությունը։ Սա նաեւ ընդդիմադիր ուժերին էր վերաբերում։ Բաղրամյան 26-ից համաձայնություն չստացած ոչ մի ուժ խորհրդարան մտնել չէր կարող։

2018-ից հետո, թվում էր, բոլորովին այլ պատկեր ենք ունենալու։ Ոգեւորված էինք, հավատացրել էին մեզ, թե հեղափոխություն է եղել։ Առաջին հիասթափությունը հաղթանակած ուժի նախընտրական ցուցակից էր։ Այդ ցուցակը ոչ միայն ցույց տվեց, որ սուտ են հեղափոխության մասին զրույցները, այլ նաեւ ցույց տվեց, որ իշխանության եկած ուժը չգիտի, թե ինչ է պետությունն ու պետություն կառավարելը։ Ցուցակում չկային քաղաքական դեմքեր, հայտնի անուններ, չկային կենսագրություն ունեցողներ։ Անհայտ, անանուն, ոչնչով ու երբեք աչքի չընկած երիտասարդներ էին եւ ցանկացած իշխանության կցվելու պատրաստ մի քանի հարմարվողականներ։

Նախորդ խորհրդարաններում եղած քրեական տարրերից հիասթափված-հուսահատված քաղաքացին կերակրում էր իրեն թույլ հույսով, թե ժամանակակից երիտասարդներ են, կսովորեն, փորձ ձեռք կբերեն եւ այլ կլինեն։ Շատ արագ, սակայն, պարզվեց՝ հարմարվողականներից ավելի հարմարվողական են, փորձ ձեռք չեն բերում, սովորելու ցանկություն էլ չունեն։ Ինքնագոհ, ամբարտավան ու անպատասխանատու արարածներ դարձան, ինչպիսին տգետներն են միայն լինում։ Ապրում են իրենց անձնական հոգսերով, լուծում են իրենց խնդիրները, իրենց վարկերն են մարում ու իրենց կենցաղն են բարելավում։ Ո՛չ երկրի օրը, ո՛չ երկրի ապագան նրանց չեն հուզում։ Իրենց, բայց, քաղաքական գործիչներ երեւակայել սկսեցին անմիջապես։ Ավելին՝ գերազանցել են նախորդներին, վիքիպեդիայում կարելի է տեսնել՝ բոլորն էլ որպես նշանավոր պետական գործիչներ են ներկայանում։

Ճիշտ էր, փաստորեն, Հովիկ Աբրահամյանը։ Ճիշտ էր թե՛ այն ժամանակ, թե՛ մեր օրերում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը բաց է միջուկային բանակցությունների համար․ Արաղչին՝ Գրոսսիին
հաջորդը
Դառը պարտություն, որ կարող է անհրաժեշտ փոփոխությունների մեկնարկ դառնալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն