• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Գնացքի հետեւից վազող աղետաբերները

Վարդան Հարությունյան 20:01 | 28.11.2024
Վարդան Հարությունյան 20:01 | 28.11.2024
Մեջբերում Վարդան Հարությունյանից

Այսօրվա տխուր վիճակը, որ կա, 2020-ի նոյեմբերին արձանագրված մեր պարտության, ապա հետպատերազմյան ամբողջ ընթացքում մեր անունից բանակցողների ապաշնորհության ու անկարողության պատճառով է։ Չլինեին այս որակի բանակցողները, հնարավոր կլիներ պահպանել 2020-ի նոյեմբերի 10-ի դրությամբ արձանագրված վիճակը կամ այդ վիճակին մոտ վիճակ։

Մեզ համար լավագույն տարբերակը, իհարկե, բանակցող փոխելն էր։ Պարտությունից հետո մեզ հմուտ բանակցողներ էին պետք։ Չպետք է մեր երկրի անունից բանակցել շարունակեին անկարող եւ պարտության հետ ասոցացվող դեմքերը։ Փաշինյանը, որ պատերազմից չէր վախենում, որ հոխորտում էր, թե պատերազմի դեպքում Ադրբեջանից նոր տարածքներ է գրավելու, վերջնագիր էր ստորագրել ու պետք է հեռանար։ Սա է թելադրում տրամաբանությունը։ Բայց նա ոչ միայն չհեռացավ, այլ ամեն ինչ արեց, որ մնա։ Մնալու գործում նրա առաջին օգնականները եղան Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Իշխանությունը կրկին ձեռք գցելու մարմաջով տարված՝ չհասկացան, որ Փաշինյանի ծրագրերի տիրույթում են ու նրա օգտին են աշխատում։ Ոչ մի նախազգուշացում, որ չեն հաջողելու, ոչ մի բացատրություն, որ սխալ հաշվարկ են կատարել, չլսեցին ու չընդունեցին։

Եվ մնաց Փաշինյանը, ու մենք նորանոր կորուստներ ունեցանք, որոնց վերջը չի էլ երեւում։ Վիճակի միակ պատասխանատուն, անկասկած, Փաշինյանն է։ Որքան էլ նա այլոց մատնացույց անի, որքան էլ այլ մեղավորների փնտրի, որքան էլ մեր ոչ վաղ անցյալի պատմությունն աղավաղի ու իրեն հարմարեցնի, նա է բանակցել, նա է նահանջել, նա չի կարողացել։

Բանակցողի նրա կարողությունները մինչեւ պատերազմ էլ տխրեցնող էին, իսկ պարտության արձանագրումից հետո գլուխը կորցրած, իր անելիքը չպատկերացնող, իր ասելիքը ձեւակերպել չկարողացող Փաշինյանն իսկական փորձանք դարձավ։ Աջակցություն ստանալու աղոտ հույսով նա մեկ դեպի Ռուսաստան, մեկ դեպի Արեւմուտք էր նետվում։ Վայրիվերո վարք էր դրսեւորում, չգիտեր, թե ինչ է ցանկանում։ Թե՛ ինքը, թե՛ իր արտգործնախարարները մեկ խոսում էին մինչ պատերազմը եղած պայմանավորվածություններից, մեկ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունից, մեկ ինքնորոշման իրավունքից, ապա «անջատում հանուն փրկության» բանաձեւ էին առաջ քաշում, բայց տարբերակներից ոչ մեկն էլ զարգացնել ու նպատակին հասցնել չկարողացան։

Նախապատերազմյան բառապաշարն ու վիճակին անհամարժեք ցանկությունները պետք է որ միջնորդների զարմանքը առաջացնեին ու ստիպեին նրանց վիճակը լավ չպատկերացնող Փաշինյանին պարզաբանել պարտության իմաստը,  բացատրել, որ պարտությունը նոր հանգամանք է, որին համարժեք լինելը պարտադիր է, որ ակնկալիքների նշաձողը պետք է իջեցնել։ Այս բացատրության իմաստը մինչեւ վերջ չհասկացած Փաշինյանը նշաձողը ոչ թե իջեցրեց, այլ ցած նետեց։ Չկա արդեն նշաձողը։ Անդառնալի ու անվերականգնելի կորուստներ են միայն, որոնց վերջը չի երեւում։

Պատկերացնել կարելի է, թե այսօրվա համեմատ ինչ նախանձելի վիճակ կունենայինք, եթե Փաշինյանն իրական Հայաստանի մասին, հարեւանի հետ զրույցի ու պայմանավորվելու մասին, խաղաղության մասին, տարածաշրջանի ապաշրջափակման մասին սկսեր խոսել ոչ թե ջախջախիչ պարտությունից երկու տարի անց միայն, այլ, ասենք, 2019-ից: Չէին լինի պատերազմն ու պարտությունը, այդքան զոհերը չէին լինի, չէր լինի թշնամության խորացումը: Հայկական կողմը վերադարձրած կլիներ Ադրբեջանին այն շրջանները, որոնք Ադբեջանինն էին, կշարունակվեին Արցախի վերաբերյալ բանակցությունները, եւ կլինեին հաշտության ու խաղաղության նոր հնարավորություններ: Ճիշտ է, չէինք ունենալու 1998-ի շահեկան վիճակը, բայց չէր լինի նաեւ այսօրվա ծանր վիճակը:

Անգամ պարտությունից հետո, եթե մեր երկրի անունից բանակցողները հասկանային պարտությունը, նոր վիճակին ու նոր իրողություններին լինեին համարժեք, գիտակցեին, որ այսուհետեւ պետք է կենտրոնանալ մեր 29 000 քառ կմ-ի եւ արցախահայերի ապահովության ու անվտանգության խնդիրների վրա, հաշվարկված քայլերով ու նպատակասալաց աշխատեին նրանց անվտանգությունն ապահովող միջազգային մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, ապա, կրկին, այսօրվա վիճակից շահեկանորեն տարբերվող վիճակ էինք ունենալու։

Բայց հետպատերազմյան ամբողջ ընթացքում հայկական դիվանագիտությունը (եթե, իհարկե, այսօրվա Հայաստանի դեպքում այս տերմինը կիրառելի է) Ադրբեջանի նպատակներն ու նկրտումները խափանող, դրանց կասեցմանն ուղղված ոչ մի ծրագիր չի մշակել ու կյանքի չի կոչել, ոչ մի հակաքայլ չի իրականացրել։ Ադրբեջանը, կլինի ուժով, սպառնալիքով, թե պայմանավորվելով, ստացել է այն, ինչ ցանկացել է, ապա նոր պահանջներ է առաջ քաշել։ Իսկ Հայաստանի անունից բանակցողներն ամբողջ ընթացքում վազել են գնացքի հետեւից։ Այսօր էլ այդ վազքը շարունակվում է։ Եթե պատերազմից հետո շվարած էին, այդ պատճառով էին վազում գնացքի հետեւից, ապա այսօր, մի փոքր ուշքի գալով ու հասկանալով, որ ավելին չեն կարող, որոշել են, որ իրենց գործը հենց գնացքի հետեւից վազելն է։ Նրանք գնացքին հասնելու, գնացքում տեղավորվելու ձգտումներ չունեն։ Համակերպվել են։ Վազում են գնացքի հետեւից ու սպասում, թե ինչ նոր հարված է հասցնելու Ադրբեջանը, ինչ նոր պահանջ է առաջ քաշելու, որ սկսեն հարվածի հետեւանքով առաջացած ավերի մեղքն այլոց վրա բարդելու գործն ու նոր պահանջը կատարելու ուղիների փնտրտուքը։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Հայաստանը ագրեսիայի չի ենթարկվել․ Պուտին
հաջորդը
«Վրացական երազանքը» ԵՄ-ի հետ բանակցությունների հարցն օրակարգ չի բերի մինչեւ 2028 թվականի վերջը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն