• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Փորձնական ընտրություններ Գյումրիում

Աննման Մինասյան 13:10 | 29.11.2024
Աննման Մինասյան 13:10 | 29.11.2024
Գյումրի

Գյումրիում առաջին ձյան գալը իսկական փորձություն դարձավ: Լուսանկարները ժամեր առաջ են արված քաղաքի կենտրոնական շուկային հարակից փողոցներից:Շուկայի հարակից փողոցում

Թեև Գյումրու կոմունալ ծառայությունից վստահեցնում են, որ լավ պատրաստվել են ձմռան հարուցած անհարմարարություններին դիմակայելու համար, բայց դրա արդյունքը տեսանելի չէ գյումրեցու համար. սառցակալած փողոցները, ձյունածածկ մայթերը հակառակն են ապացուցում: Բազմաթիվ վթարներն էլ ձյունից չմաքրված փողոցների պատճառով են: Ամենաթարմ օրինակը Գարեգին Նժդեհ 10՝ կենտրոնական փողոցում տեղի ունեցած վթարն էր, երբ ուղևորափոխադրող միկրոավտոբուսը, մերկասառույցի և ձյան պատճառով կորցնելով կառավարումը, բախվել էր ծառին, 5 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:Շուկայի հարակից փողոց-2

Գյումրու բժշկական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու օրում սառցակալման պատճառով սայթաքած՝ վնասվածքներ ստացած և բուժօգնության դիմած 11 քաղաքացի են ընդունել, իսկ թե քանիսն էլ վնասվել, բուժօգնության չեն դիմել, հայտնի չէ:

Բացի այդ՝ քաղաքում շինթույլտվություն չստանալու պատճառով բազմաթիվ շինարարական աշխատանքներ են հետաձգվել՝ անորոշ ժամանակով, ինչը ենթադրում է նաև աշխատատեղերի կրճատում: Չեն հաստատվում եկող տարվա սուբվենցիոն ծրագրերը, ինչը խոսում է այն մասին, որ 2025 թվականին հանրապետության երկրորդ քաղաքում սուբվենցիա չի լինի:

Քաղաքում մեծ խնդիր է համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող աշխատողների աշխատավարձերի ժամանակին վճարման հարցը: Նախորդ ամիս մի կերպ աշխատավարձ ստացած քաղաքացիներն ամսվա ավարտին կրկին անորոշության մեջ են, թե երբ են ստանալու իրենց հասանելիքը:

Ամանորի նախաշեմին անղեկավար մնացած քաղաքում չեն իրականացվի նաև տարեմուտի միջոցառումներ, անապահով եւ տարբեր կազմակերպությունների երեխաներն էլ կմնան առանց նվերների:

Մի խոսքով, ինչպես գյումրեցիներն են ասում, «քաղաքը ոտք առել, գնում է»:

Այս ամենից հետո Գյումրիում քաղաքի անգլուխ մնալու թնջուկը հարթվելու փոխարեն ավելի է խճճվում: Կոլապսի ենթարկված քաղաքը, որտեղ առանց այդ էլ խնդրի պակաս չկա, անելանելի դրության մեջ է հայտնվել:

Հիմա էլ կառավարիչ ունենալու համար քաղաքը փորձարկումների հարթակի է վերածվել: Դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում տեղի են ունենալու նախնական ընտրություններ, եւ հայտնի կդառնա, թե ՔՊ-ից կամ կուսակցության համակիրներից ով կդառնա քաղաքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց իր միջամտության: Օրենսդրական փոփոխություններ են անելու, ինչի արդյունքում քաղաքում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու: Կուսակցության վարչությունում քննարկել եւ եզրակացրել են, որ միանձնյա վարչական որոշմամբ նշանակում չեն իրականացնելու, եւ այդ նպատակով է նախնական ընտրություն անցկացնելու որոշում կայացվել:

«Մենք կխնդրենք, որ ՔՊ կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափորոշիչներով կգրանցեն: Այնուհետեւ Գյումրու բնակիչների որոշակի շրջանակում, նաեւ պատահականության սկզբունքով, կանցկացվի քվեարկություն, եւ դրա արդյունքներով հաղթողը կնշանակվի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, ով մեծ հավանականությամբ կլինի քաղաքապետի թեկնածու առաջիկա ընտրություններում»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունների հրաժարականից հետո ՔՊ-ից բաց հայտարարել էին, որ իրենց թեկնածուն ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: Սակայն թեկնածու փոխելու կարիք առաջացավ: Պատճառը հայտնի սկանդալն էր, ըստ որի՝ Սարուխանյանը թմրանյութ օգտագործելու լուրերը հաստատել կամ հերքելու համար թեստ էր հանձնել, եւ 20 կետից մեկը դրական եզրակացությամբ էր եկել:

Առաջադրվելու կամ ինքնառաջադրվելու վարչապետի առաջարկին արդեն պատասխանողներ կան: Գյումրու նախկին փոխքաղաքապետ, վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը, հաստատել է, որ ինքը մասնակցելու է նախնական ընտրություններին:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցի համաձայն՝ Գյումրուց ընտրված մեկ այլ պատգամավոր՝ Դավիթ Առուշանյանը՝ կրկին նախկին փոխքաղաքապետ, նույնպես առաջադրվելու է:

Իսկ Կարեն Սարուխանյանի առաջադրվել-չառաջադրվելու մասին դեռեւս հստակ տեղեկություն չկա: Նա հայտնել է, որ չի որոշել, քանի դեռ չգիտի՝ ինչ եղանակով, ինչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` փորձնական ընտրությունը:

«Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաեւ ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային»,- ասել է Կարեն Սարուխանյանը։

Շրջանառվում է նաեւ Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի անունը, որը հայտնի է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությամբ: Նրա կողմից, սակայն, մինչ այս պահը հերքում կամ հաստատում չի հնչել:

Թե ինչ զարգացում կունենա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու գործընթացը, հայտնի չէ, միայն տեսանելի է, որ կոլապսի ենթարկված Գյումրիում օր-օրի ավելի են շատանում խնդիրները:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանը Ֆինլանդիայի ղեկավարության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգի եւ տարածաշրջանային հարցեր
հաջորդը
Մոսկվայում ԱՊՀ նիստի շրջանակում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն