• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թբիլիսիում երրորդ գիշերն անընդմեջ ոստիկանությունը ուժ է կիրառում ցուցարարների դեմ

aliq 14:56 | 01.12.2024
aliq 14:56 | 01.12.2024
Բախումներ Թբիլիսիում

Դեկտեմբերի 1-ի գիշերը Վրաստանի ՆԳՆ ոստիկանական ու հատուկջոկատային ուժերը Թբիլիսիի կենտրոնում կրկին ցրել են զանգվածային բողոքի ցույցը։ 

Երրորդ գիշերն անընդմեջ ցուցարարները հավաքվում են Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելու  իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեի կառավարության արտաքին քաղաքական կուրսի դեմ, որն ուղղված է երկրի եվրաինտեգրումը կասեցնելուն։ 

Ցուցարարները բարիկադներ են կառուցել եւ որոշ հատվածներում կրակ վառել։ 

ՆԳՆ ուժերը ցուցարարներին ցրելու համար կրկին կիրառել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ «Paper Kartuli»-ն գրում է, որ սրան ի պատասխան՝ ցուցարարներից ոմանք ոստիկանների դեմ օգտագործել են հրավառության համար նախտեսված պայթուցիկներից պատրաստված ինքնաշեն գնդացիրներ։

Առավոտյան ժամերին ոստիկանությանը հաջողվել է ցուցարարներին խորհրդարանի դիմացից քշել դեպի օպերայի շենք, որից հետո ցուցարարները կրկին հավաքվելով շարժվել են դեպի Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենք՝ Ճավճավաձե-Մելիքիշվիլի պողոտաների խաչմերուկում։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ գիշերային ցույցերի ընթացքում 50 մարդ է բերման ենթարկվել։ «Rustavi-2»-ն էլ գրում է, որ հաշվի առնելով նախորդ երկու օրերի իրադարձությունները՝ ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 200-ը։ 

Հիշեցնենք՝ Վրաստանում բողոքի ցույցերը սկսվեցին նոյեմբերի 28-ի երեկոյան, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները մինչեւ 2028 թվականի վերջը օրակարգ բերելուց։ 

Բողոքի ակցիաները ընդգրկեցին ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսին, այլ նաեւ Բաթումը, Զուգդիդը, Քութայիսը, Գորին։ 

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի «ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին»։ Ընդդիմության գնահատմամբ էլ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արեւմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԱՀԿ-ն անհանգստացած է Վրաստանում ցույցերի ժամանակ մարդու իրավունքների խախտումով
հաջորդը
Սիրիայում ապստամբները վերահսկողություն են հաստատել Հալեպի մեծ մասի վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն