• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելն ու Լիբանանը կրկին միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար

aliq 12:10 | 03.12.2024
aliq 12:10 | 03.12.2024
Իսրայել-Լիբանան սահման

Իսրայելի եւ Լիբանանի իշխանությունները միմյանց մեղադրել են նոյեմբերի վերջին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար, հայտնում է Reuters-ը։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է Մարջայուն քաղաքի վրա իսրայելական ավիացիայի հարձակման հետեւանքով մեկ զոհի մասին։

Լիբանանի պետական ​​անվտանգության ծառայությունն էլ հայտնել է, որ Նաբաթիա քաղաքի մոտ իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով մեկ լիբանանցի զինվոր է զոհվել։

Ինչպես հայտնում է Reuters-ը, իսրայելցի զինվորականները չեն պատասխանել Մարջայունում եւ Նաբաթիայում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ հարցումներին։

Իսրայելի պաշտպանության բանակը նախօրեին հայտնել էր, որ Բեքայի հովտում եւ Սիրիայի հետ սահմանի մոտ ավիահարվածներ է հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման  ռազմական ենթակառուցվածքների մոտ գտնված ռազմական մեքենաներին։

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաիբ Բերրին, որը հրադադարի շուրջ բանակցություններում Բեյրութի ներկայացուցիչն էր, հայտարարել է, որ լիբանանյան կողմն արդեն արձանագրել է հրադադարի ռեժիմի 54 խախտում։

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հերքում է այն, որ Իսրայելի պաշտպանության բանակը խախտել է հրադադարի համաձայնագիրը։ Նրա խոսքերով՝ «Հեզբոլլահը» զենք է տեղափոխել Լատինի գետից հարավ, ինչը արդեն հրադադարի պայմանավորվածությունների խախտում է։

Իսրայելի պաշտպանության բանակն էլ նախօրեին հայտնել է, որ «Հեզբոլլահը» գնդակոծել է Իսրայելի եւ Լիբանանի սահմանին գտնվող Հար Դով լեռը, որի հետեւանքով տուժածներ չկան: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջադեպն անվանել է «հրադադարի լուրջ խախտում» եւ հայտարարել, որ «Իսրայելը վճռական պատասխան կտա»։

«Մենք մտադիր ենք շարունակել հարգել հրադադարը եւ պատասխանել «Հեզբոլլահի» ցանկացած խախտման, իսկ չնչին խախտումը կդիտարկվի որպես հիմնական»,- ասել է Նեթանյահուն։

«Հեզբոլլահի» հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը իսրայելական ուժերի վրա իրականացվել է «ինքնապաշտպանության նպատակով», եւ գործողությունը առաջին պատասխանն է Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի «կրկնվող խախտումներին»:

Հիշեցնենք՝ Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04:00-ին, ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության շնորհիվ։

Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով: Իր հերթին հրեական պետությունը կսկսի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը հարավային Լիբանանից։ Իսրայելական եւ լիբանանյան կողմերի հավանությամբ կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի կատարման մշտադիտարկման հանձնաժողով, որում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Միացյալ Նահանգները նաեւ կնպաստի անուղղակի բանակցություններին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ՝ սահմանային ընթացիկ խնդիրների լուծման համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն կապ են հաստատել թեժ գծով․ Պենտագոն
հաջորդը
«Զզվանքի գործոն». վավերագրական ֆիլմ Հայաստանի կեղտաջրերի մաքրման եւ ջրային ոլորտի խնդիրների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն