• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վաշինգտոնը հայտարարում է Ուկրաինային 725 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի հատկացման մասին

aliq 13:06 | 03.12.2024
aliq 13:06 | 03.12.2024

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 725 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի հատկացման մասին, որը կներառի «մեծ քանակությամբ» հրետանի, հրթիռներ եւ հակաօդային պաշտպանության սարքավորումներ: Այդ մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ:

Օգնությունը տրամադրվում է մինչ նախագահ Բայդենի հեռանալը Ուկրաինային հնարավորինս մեծ աջակցություն տրամադրելու ծրագրի շրջանակում։ Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարգադրել է տրամադրվող աջակցությունը հնարավորինս շուտ հասցնել Ուկրաինային։

Սալիվանը ընդգծել է, որ մինչեւ հունվարի կեսերը Վաշինգտոնը նախատեսում է Կիեւին մատակարարել «հարյուր հազարավոր» լրացուցիչ հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ եւ «այլ կարեւոր» միջոցներ՝ երկիրը պաշտպանելու համար: Բացի այդ՝ Սպիտակ տունը նաեւ նախատեսում է ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

«Ռուսաստանի պատերազմական մեքենան խաթարելու համար ԱՄՆ-ը խիստ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ, դրանց կհետեւեն ավելի շատ պատժամիջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Թե որ ոլորտները կթիրախավորվեն, հայտարարության մեջ չի նշվում։

«Նախագահը հավատարիմ է Ուկրաինային հնարավորինս ուժեղ դիրքերում դնելու հանձնառությանը, եւ մենք կշարունակենք իրականացնել այս ռազմավարությունը՝ աջակցելով Ուկրաինային եւ նրա ազատության համար մղվող  պայքարին»,- ասվում է Սալիվանի հայտարարության տեքստում:

The Wall Street Journal-ը գրում է, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Բայդենի վարչակազմն արագացրել է Ուկրաինա ռազմական օգնություն ուղարկելու գործընթացները։ Սպիտակ տան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նոր վարչակազմը կկրճատի մատակարարումները՝ փորձելով Ուկրաինային մղել անհավասար բանակցությունների։

Bloomberg-ը ամփոփելով գրում է, որ Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու շրջանակում Բայդենն արդեն Կիեւին լիազորել է օգտագործել հեռահար ATACMS հրթիռները՝ Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախները խոցելու համար, թույլատրել է հակահետեւակային ականների մատակարարումը, չեղարկել է 4,65 միլիարդ դոլարի վարկի կեսը եւ պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» նկատմամբ, որը, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանն օգտագործում է ռազմական տեխնիկա գնելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ
հաջորդը
Պետք է ստեղծել անվտանգության մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն