• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պետք է ստեղծել անվտանգության մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ․ Փաշինյան

aliq 13:43 | 03.12.2024
aliq 13:43 | 03.12.2024
Նիկոլ Փաշինյան

«Ազգ-բանակը» «ազգ-նահատակ» ընկալման շարունակությունն է եւ բխում է դրանից։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ելույթ ունենալով 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Փաշինյանի գնահատմամբ աշխարհում հայ ժողովրդին ընկալում են որպես «ազգ-նահատակի», որից հետագայում ծնվել է «ազգ-բանակ» ընկալումը։

«Որովհետեւ եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Որովհետեւ մենք շատ ենք խոսում, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, սա ճիշտ օրակարգ է, եւ մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը։ Բայց ուզում եմ հարց տալ, իսկ մենք որքա՞ն եւ ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Այս հարցում մենք պետք է անկեղծ ուղերձներ փոխանակենք եւ կիսվենք մեր ժողովրդի հետ։ Մենք պետք է հասկանանք՝ քանի համադրված բանակներից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Եթե, օրինակ, խնդիր ենք դրել, որ պետք է ունենանք մի երկրից ուժեղ բանակ, բայց եթե երկու երկրների հետ է մեր խնդի՞րը։ Շատ լավ, կամ եթե խնդիր ենք դրել՝ երկու, այսպես կոչված, թշնամական երկրների բանակներից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, իսկ եթե մեր խնդիրը 1,2,3, 4 եւ 5 երկրների՞ հետ է։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ մեր խնդիրը ոչ միայն թշնամիների, այլ նաեւ մեր բարեկամների հետ է։ Մենք ումի՞ց, որքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք»,- ասել է վարչապետը։

«Ազգ-բանակ», «ազգ-նահատակ» բանաձեւերի հաղթահարման համար, ըստ Փաշինյանի, պետք է որդեգրել «պետության տրամաբանությունը»։

«Պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարծք եւ գործում է միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքին ու շահերին համապատասխան։ Ես էլի եմ ասել, որ այդ շահը տնտեսական զարգացումն է կամ առհասարակ զարգացումը։ ՀՀ-ն պետք է գործի միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»,- նշել է վարչապետը եւ ընդգծել, որ պետությունը պետք է սահմանափակվի միայն միջազգային հարաբերությունների հռչակված եւ ընդունված կանոններով ու օրենքներով։

Ըստ Փաշինյանի՝ ստեղծված միջազգային իրադրության պայմաններում, երբ թվում է, թե աշխարհում ամենուր սկսել են ոտնահարել միջազգային սահմանված օրենքները, Հայաստանը պետք է դիրքավորվի որպես այդ օրենքներին հավատարիմ երկիր։ Նրա խոսքով՝ հենց այսպիսի պայմաններում է, որ բանակը կարող է լինել մարտունակ եւ արդյունավետ։

«Սա նշանակում է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ։ Բանակից առաջ կան բուֆերներ, ինչպիսիք, օրինակ, տնտեսական փոխկախվածություններն են։ Դրանից առաջ էլ կա մեկ այլ բուֆեր, դա էլ միջազգային կանոններն են, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը եւ ամենուր։ Բայց եթե բոլորը բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ կանոններին հավատարիմ լինելն ու դրանց պահպանելը դրական գործելակերպ է, եւ այդ դրական գործելակերպը ձեւավորում է եւս մի բուֆեր բանակից առաջ»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքերով՝ հենց իր նշած պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալը կարող է արդարացված լինել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնը հայտարարում է Ուկրաինային 725 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի հատկացման մասին
հաջորդը
Թրամփը «դաժան հաշվեհարդար» է խոստացել ՀԱՄԱՍ-ին, եթե մինչեւ իր երդմնակալությունը իսրայելցի պատանդները չազատվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն