• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը «դաժան հաշվեհարդար» է խոստացել ՀԱՄԱՍ-ին, եթե մինչեւ իր երդմնակալությունը իսրայելցի պատանդները չազատվեն

aliq 14:14 | 03.12.2024
aliq 14:14 | 03.12.2024
Դոնալդ Թրամփ եւ Փեմ Բոնդի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի պատանդառած իսրայելցիները պետք է ազատ արձակվեն մինչեւ իր պաշտոնը ստանձնելը, այլապես մեղավորները «դաժան հաշվեհարդարի» կենթարկվեն: Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ «բոլորը խոսում են» պատանդների մասին, որոնք շարունակում են մնալ Գազայի հատվածում, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկում նրանց ազատելու համար։

«Թող այս հաղորդագրությունը ծառայի որպես հաստատում, որ եթե պատանդները չազատվեն մինչեւ 2025 թվականի հունվարի 20-ը՝ այն օրը, երբ ես պատվով կստանձնեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, ապա դաժան հաշվեհարդար կսպասվի նրանց, ովքեր Մերձավոր Արեւելքում իրականացրել են այդ վայրագությունները մարդկության դեմ։ Պատասխանատուները ավելի շատ կտուժեն, քան որեւէ մեկը Միացյալ Նահանգների երկար ու հարուստ պատմության ընթացքում»,- գրել է Թրամփը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը X-ի էջում շնորհակալություն է հայտնել Թրամփին ուղերձի համար։ «Մենք բոլորս աղոթում ենք այն պահի համար, երբ մեր քույրերին եւ եղբայրներին տանը կտեսնենք»,- գրել է Հերցոգը՝ կցելով Թրամփի գրառումը։

Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արեւելքում լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Ի վերջո Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:

Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Գազայում իսրայելական ռմբակոծությունների պատճառով սպանվածների թիվը հասնում է 44 հազարի։

Հակամարտության մեկնարկից կարճ ժամանակ անց լիբանանյան «Հեզբոլլահն» էլ հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին եւ, պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան, սկսեց ռմբակոծել Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաները։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։

Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետք է ստեղծել անվտանգության մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ․ Փաշինյան
հաջորդը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է ներկայացրել առողջական վիճակի պատճառով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն