• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանի ՍԴ-ն չի ընդունել խորհրդարանական ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու ընդդիմության եւ նախագահի հայցերը

aliq 17:25 | 03.12.2024
aliq 17:25 | 03.12.2024

Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) չի ընդունել նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հայցերը հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։ ՍԴ-ն որոշումը կայացրել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին:

9-հոգանոց պլենումի որոշմանը չեն համաձայնել և հակադիր կարծիք են գրել երկու դատավորներ՝ Թեիմուրազ Տուղուշին և Գիորգի Կվերենչխիլաձեն:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 19-ին հայց է ներկայացրել ՍԴ և պահանջել ընտրությունները ճանաչել հակասահմանադրական՝ ընտրությունների գաղտնիության, համընդհանրության և ազատ ընտրությունների անցկացման իրավունքները խախտելու պատճառով։

Նույնաբովանդակ հայց էին ներկայացրել նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: ՍԴ-ն երկու հայցն էլ համատեղ է քննել։

Հայցվորները պահանջում էին չեղյալ համարել ընտրական արձանագրությունները, այդ թվում՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի բավարարումը հավասարազոր կլիներ նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտության:

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ը ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը, նախագահն ու քաղհասարակությունը պնդում են` ընտրությունները կեղծվել են։

Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների առնչությամբ «լուրջ կասկածները»։

 

Նորայր Միսկարյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրադադար հաստատելու դեպքում եվրոպական երկրները դիտարկում են Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը
հաջորդը
Հայաստանը միֆերից դուրս և նոր ինքնության փնտրտուքում. Արտակ Կիրակոսյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն