• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում սկսված հակամարտությունը

aliq 10:35 | 04.12.2024
aliq 10:35 | 04.12.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայում վերսկսված հակամարտությունը։ 

Զրույցից հետո Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է. «Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ թեեւ Թուրքիան շարունակում է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, նա միեւնույն ժամանակ ձգտում է Սիրիայում արդարության եւ կայուն իրավիճակի հաստատմանը»։

Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պայքարել Թուրքիայում եւ ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։

Կրեմլի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ նախագահ Պուտինը Էրդողանի հետ զրույցում ընդգծել է «սիրիական պետության դեմ արմատական ​​խմբավորումների ահաբեկչական ագրեսիայի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը եւ ընդգծել է ամբողջ երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը վերականգնելու՝ օրինական իշխանությունների ջանքերին լիարժեք աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես օգտագործելով տարածաշրջանում Անկարայի առկա հնարավորությունները»։ 

ՌԴ նախագահները նաեւ նշել են այս հարցում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ հետագա սերտ համակարգման կարեւորությունը, ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից եւ որոշ երկրներում ներառված են ահաբեկչական կազմավորումների ցուցակում, նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Արդեն նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շարունակված մարտերի հետեւանքով ապստամբական ստորաբաժանումներին հաջողվեց հասնել Հալեպի մատույցներ եւ ներթափանցել քաղաք։ Դեկտեմբերի 1-ին էլ հայտարարվեց Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաքի մեծ մասի գրավման մասին։

Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություններ հաղորդվեցին նաեւ այն մասին, որ ապստամբները կարողացել են հասնել Համա քաղաքի հյուսիսային արվարձաններ եւ հարակից շրջաններ, ինչը սիրիական բանակը հերքեց։

Reuters-ը, հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներից ստացված տեղեկությանը, հայտնում է, որ հարձակման համար «կանաչ լույսը» վառել է ապստամբներին աջակցող Թուրքիան։

Ռազմական գործողությունների մեկնարկին հաջորդող երեք օրվա ընթացքում Անկարան ձեռնպահ էր մնացել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ տալուց։ Միայն ուրբաթ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան ներգրավված չէ Հալեպի նահանգում ընթացող ռազմական գործողություններում, սակայն անվտանգության որոշակի միջոցառումներ է նախաձեռնում։

«Մենք կխուսափենք գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ […] Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը դառնա պետություն»,- ասել էր Ֆիդանը, որին մեջբերում է Yeni Şafak թերթը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյումրիում քարոզչության մեկնարկը տրված է. ո՞վ կլինի քաղաքապետի պաշտոնակատարը
հաջորդը
Ղարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանքից» հեռանալու մասին լուրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն