• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բալթյան երկրների դեսպանները հրավիրվել են Վրաստանի ԱԳՆ

aliq 14:31 | 04.12.2024
aliq 14:31 | 04.12.2024

Վրաստանում Լիտվայի եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները եւ Լատվիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դարիուս Վիտկաուսկասը, Մարգե Մարդիսալու-Կահարին եւ Լոլիտա Լենկեւիչը դեկտեմբերի 3-ին կանչվել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ):

Ըստ ԱԳՆ-ի՝ հանդիպմանը մտահոգություն է արտահայտվել Բալթյան երեք երկրների՝ Վրաստանի կառավարության ղեկավարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հայտարարության առնչությամբ։

Հիշյալ երկրներն օրերս հայտարարեցին, որ վիզային պատժամիջոցներ են սահմանել նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի եւ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ։

ԱԳՆ-ում դեսպաններին ասել են, որ «այդ քայլը չի ​​համապատասխանում երկրների գործընկերային հարաբերությունների օրակարգին»։

ԱԳՆ-ն նշել է՝ Վրաստանը «հավատարիմ է միջազգային նորմերին, եւ Վրաստանի պետական ​​մարմինները գործում են Սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան՝ երկրում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար»։

«Ինքնիշխան պետության ինստիտուտների գործունեության վրա ազդելուն ուղղված հայտարարություններն անընդունելի են, ընկալվում են որպես միջամտություն երկրի ներքին գործերին»,- հանդիպմանն ասվել է դեսպաններին։

Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ կողմերը կվերադառնան երկրների ավանդաբար գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին։

Նորայր Միսկարյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԱԺ-ն հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը
հաջորդը
Հրադադարի խախտման դեպքում Իսրայելը տարբերություն չի դնի «Հեզբոլլահի» եւ Լիբանանի միջեւ․ Կաց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն