• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հրադադարի խախտման դեպքում Իսրայելը տարբերություն չի դնի «Հեզբոլլահի» եւ Լիբանանի միջեւ․ Կաց

aliq 15:17 | 04.12.2024
aliq 15:17 | 04.12.2024

Իսրայելն այլեւս տարբերություն չի դնի «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ուժերի եւ Լիբանանի միջեւ, եթե այնտեղ խախտվեն հրադադարի համաձայնագրի պայմանները։ Այս նախազգուշացումն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հյուսիսային սահման կատարած այցի ժամանակ։

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք հրադադարի համաձայնագրի շրջանակում բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար եւ կցուցաբերենք առավելագույն պատասխան եւ զրոյական հանդուրժողականություն [այս համաձայնագիրը խախտելու փորձերի դեպքում]»,- ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը։ Նա նաեւ նշել է, որ նախօրեին «Հեզբոլլահը» խախտել է հրադադարը, որին իսրայելական բանակը կոշտ պատասխան է տվել։

Կացի կարծիքով՝ լիբանանյան իշխանությունները պետք է «լիբանանյան բանակին թույլատրեն, որպեսզի վերջինս կատարի հրադադարի համաձայնագրի իր մասը՝ «Հեզբոլլահին» Լիտանի գետից այն կողմ պահելու եւ նրա բոլոր ենթակառուցվածքները վերացնելու համար»։

«Եթե չանեն, եւ այս ամբողջ համաձայնագիրը տապալվի, իրականությունը շատ պարզ կլինի։ Առաջին հերթին, եթե մենք վերադառնանք պատերազմին, ապա կոշտ կլինենք, մենք կխորանանք [լիբանանյան տարածք], եւ ամենակարեւորը, որ նրանք պետք է իմանան, այն է, որ լիբանանյան պետության համար այլեւս բացառություններ չեն լինի։ Եթե ​​մինչ այժմ մենք Լիբանանի պետության եւ «Հեզբոլլահի» միջեւ, ընդհանուր առմամբ Բեյրութի եւ դրա Դահիայա թաղամասի միջեւ տարբերություն էինք դնում, որտեղ շատ ուժեղ հարվածներ էինք հասցնում, ապա դա այլեւս չի լինի»,- հայտարարել է Կացը։

Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 04:00-ին, ԱՄՆ-ֆրանսիական նախաձեռնության շնորհիվ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրեական պետության եւ «Հեզբոլլահի» միջեւ կնքված համաձայնագրերը նախատեսում են 60 օրվա ընթացքում լիբանանյան բանակի եւ պետական ​​անվտանգության ուժերի կողմից հանրապետության հարավային տարածքներում վերահսկողության վերականգնում։ Սրան զուգահեռ իսրայելական բանակը պետք է աստիճանաբար դուրս բերվի Լիբանանից։

Դրանից հետո իսրայելական բանակը բազմիցս է հայտարարել «Հեզբոլլահի» կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին։

Հրադադարի համաձայնագրից հետո դեկտեմբերի 2-ին առաջին անգամ «Հեզբոլլահը» ընդունեց, որ գնդակոծել է Իսրայելի տարածքը՝ երկու հրթիռ արձակելով Դով լեռան ուղղությամբ։ Նշվում էր, որ դա եղել է իսրայելական բանակի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների պատասխանը։

Իսրայելը դա անվանել է հրադադարի կոպիտ խախտում եւ ավիահարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» մի քանի հենակետերի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բալթյան երկրների դեսպանները հրավիրվել են Վրաստանի ԱԳՆ
հաջորդը
Թրամփի խորհրդականի թեկնածուն հայտարարել է, որ Գազայում հակամարտությունը գրեթե ավարտված է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն