• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ աշխատանքներին Երեւանի չմասնակցելը չի ազդում կառույցի արդյունավետության վրա․ Տասմագամբետով

aliq 17:06 | 04.12.2024
aliq 17:06 | 04.12.2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով

ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ​​ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը Հայաստանի չմասնակցելը չի ​​ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա։ Սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, եւ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են Հայաստանի նկատմամբ»,- ասել է Տասմագամբետովը «Россия Сегодня» մեդիա խմբի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության լիարժեք աշխատանքային գործընթացին, եւ որ այդ մասով ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի առարկություն չկա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չմասնակցեց։

Մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ  հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփի խորհրդականի թեկնածուն հայտարարել է, որ Գազայում հակամարտությունը գրեթե ավարտված է
հաջորդը
Բեռլինը վերանայում է Թբիլիսիի հետ բոլոր համագործակցությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն