• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երմակը Թրամփի թիմի հետ հանդիպմանը հայտնել է խաղաղություն հաստատելու Կիեւի պատրաստակամության մասին

aliq 12:20 | 05.12.2024
aliq 12:20 | 05.12.2024
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու Մայք Ուոլցի եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնի հավակնորդ Քիթ Քելլոգի հետ: Այդ մասին գրում են Reuters-ը եւ The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։

Reuters-ի զրուցակիցները մանրամասներ չեն հայտնում ուկրաինական պատվիրակության եւ Թրամփի թիմի հանդիպման մասին։ 

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ բանակցություններին ավելի ուշ միացել է նաեւ նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ըստ պարբերականի՝ մինչ այս հանդիպումները Երմակը Ֆլորիդայում հանդիպել էր Սյուզի Ուայլսի հետ, որը Թրամփի օրոք կգլխավորի Սպիտակ տան ապարատը։ 

Աղբյուրները պարբերականին հայտնել են, որ Երմակը Վաշինգտոն այցելում է Թրամփի օգնականների հետ հարաբերությունները բարելավելու համար։ Ուկրաինան, ինչպես գրում է WSJ-ն, «ծրագրում է հայտնել խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը»։ 

«Բայց այդ խաղաղությունը պետք է լինի կայուն: ժամանակավոր եւ անկայուն խաղաղությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի կամ Ուկրաինայի շահերին»,- պարբերականին ասել է զրուցակիցը, որը ծանոթ է Կիեւի ծրագրերին։ 

Նշենք, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը համարվում է նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «Հաղթանակի ծրագրի» առանցքային կետերից մեկը։ Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Զելենսկին խոստովանել է, որ պատերազմի «թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե Կիեւի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքն անցնի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ անհնար է երկիրը դաշինքի կազմ հրավիրել մասնակի՝ առանց բռնազավթված տարածքների, որոնք Կիեւը կձգտի «վերադարձնել դիվանագիտական ​​ճանապարհով»։

Դեկտեմբերի 3-4-ին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Reuters-ը գրել էր, որ ՆԱՏՕ-ի 32 անդամների միջեւ կոնսենսուսի «ոչ մի նշան» չկա Կիեւին դաշինք հրավիրելու վերաբերյալ: Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Կիեւը կհրաժարվի անդամակցությանը այլընտրանքային ցանկացած ձեւաչափից։

Reuters-ի հաղորդմամբ՝ Թրամփի թիմը ներկայում քննարկում է Ուկրաինայում խաղաղության հաստատման երեք հիմնական առաջարկ, որոնք ներկայացրել են Քիթ Քելլոգը, Ջեյ Դի Վենսը եւ Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան եւ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ռիչարդ Գրենելը։ Նրանց բոլորի առաջարկներում բացառվում է առաջիկա տարիներին Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հալեպը գրավվեց. ո՞վ է նրա հաջորդ տիրակալը
հաջորդը
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ եւ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն