• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ եւ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը

aliq 13:22 | 05.12.2024
aliq 13:22 | 05.12.2024
Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմով եւ ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաուն

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունի հետ։  

Գեներալ Բրաունի խոսնակի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 27-ին, սակայն ռուսական կողմի խնդրանքով դրա մասին նախապես չի հայտարարվել։ 

Զրույցի բովանդակությունը ամերիկյան կողմը չի մեկնաբանել, սակայն նշել է, որ «քննարկվել են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, այդ թվում՝ ուկրաինական պատերազմը»։

The New York Times-ի աղբյուրները պնդում են, որ զրույցի ընթացքում Գերասիմովը, մասնավորապես, Բրաունին տեղեկացրել է, որ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը մարտական ​​գործողությունների ժամանակ օգտագործելու որոշումը կայացվել է նախքան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի տարածքում ATACMS հրթիռներով հարձակումների արգելքը չեղյալ հայտարարելը։ 

CNN-ը նույնպես, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, գրում է, որ Գերասիմովը հեռախոսազրույցի ընթացքում Բրաունին զգուշացրել է Միջերկրական ծովում Ռուսաստանի Դաշնության զորավարժությունների անցկացման մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ այդ զորավարժությունների շրջանակում «Ցիրկոն» գերձայնային հրթիռներ են արձակվել։ Սակայն Բրաունի հետ զրույցում, նշել են CNN-ի աղբյուրները, Գերասիմովն ուղղակիորեն չի նշել գերձայնային հրթիռների արձակման մասին։

Հեռուստաալիքի աղբյուրները նաեւ նշել են, որ զրույցի ընթացքում Բրաունը ԱՄՆ-ի մտահոգություններն է հայտնել ուկրաինական ճակտներում հյուսիսկորեական զորքերի տեղակայման եւ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի օգտագործման վերաբերյալ։ Մեկ այլ թեմա, որը բարձրացվել է հեռախոսազրույցի ընթացքում, նշում են զրուցակիցները, Ուկրաինայի զինված ուժերի կողմից ամերիկյան ATACMS հրթիռների օգտագործման արգելքի վերացումն էր ռուսական տարածքին հարվածների համար։ 

Reuters-ը նշում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բարձրագույն ռազմական հրամանատարության ներկայացուցիչների միջեւ վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած հազվադեպ շփումներից մեկն էր սա։ 

2023 թվականի դեկտեմբերին ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո էր Բրաունը հեռախոսզրույց ունեցել Գերասիմովի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երմակը Թրամփի թիմի հետ հանդիպմանը հայտնել է խաղաղություն հաստատելու Կիեւի պատրաստակամության մասին
հաջորդը
Պապիկյանն ու Դենդիասը քննարկել են Հայաստան-Հունաստան պաշտպանական համագործակցության հեռանկարները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն