• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՆԱՏՕ-ն փոխել է ռազմավարությունը Ուկրաինայի հարցում․ Bloomberg

aliq 17:05 | 05.12.2024
aliq 17:05 | 05.12.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահականի էջից

Հյուսիսատլանտյան դաշինքը փոխել է իր ռազմավարությունը Ուկրաինայի հարցում, գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները այժմ փորձում են ոչ թե Ուկրաինայի հաղթանակը ապահովել պատերազմում, այլ օգնել, որ Կիեւը բանակցային գործընթացում առավել լավ դիրքերում հայտնվի կամ գոնե ներկա փուլում կարողանա զսպել ռուսական բանակի առաջխաղացումը։ 

Պարբերականի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարության փոփոխությունը նշանակում է, որ Բրյուսելը կկրկնապատկի Կիեւին զենքի մատակարարումների ծավալը, ինչը տեղի կունենա երեկրի արեւելքում ուկրաինական բանակի կողմից պաշտպանական դիրքերի վերջին կորուստների եւ դրա արդյունքում հակամարտության սառեցման հավանականության բարձրացման ֆոնին։ 

Ուկրաինայի ԵՄ դաշնակիցները, գրում է Bloomberg-ը, սկսել են դիտարկել պատերազմի ավարտի տարբեր սցենարներ։ Դրանք, մասնավորապես, «ներառում են անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք կպաշտպանեն Ուկրաինան եւ միեւնույն ժամանակ չեն սադրի Պուտինին»,- ասել են գործակալության աղբյուրները։ Նրանց խոսքերով՝ տարբերակներից մեկը շփման գծի մոտ ապառազմականացված գոտու ստեղծումն է, որը կվերահսկեն եվրոպացի զինվորականները։ Ավելի վաղ նման սցենարի հավանականության մասին գրել էին DW-ն եւ «Ազատություն» ռադիոկայանը։ 

Bloomberg-ի բարձրաստիճան դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ նման բանակցությունները տեղի են ունենում Ուկրաինայում փխրուն իրավիճակի եւ շուտով մեկնարկվող բանակցությունների ֆոնին: 

Գործակալությունը հիշեցնում է, որ միեւնույն ժամանակ Ռուսաստանի իշխանությունները պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցելու պատրաստակամություն դեռ չեն ցուցաբերել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը ցուցադրական ցեղասպանություն է իրականացնում Գազայում․ Amnesty International
հաջորդը
Ապստամբները ներխուժել են Սիրիայի Համա քաղաք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն