• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի, Իրանի եւ ՌԴ արտգործնախարարները Դոհայում կքննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակը

aliq 17:06 | 06.12.2024
aliq 17:06 | 06.12.2024
Սերգեյ Լավրով, Աբբաս Արաղչի եւ Հաքան Ֆիդան

Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը, Աբբաս Արաղչին եւ Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հանդիպում կունենան Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Սիրիայի հակակառավարական ուժերի կայծակնային առաջխաղացումը քննարկելու համար։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական դիվանագիտական ​​աղբյուրից ստացված տեղեկությանը։ 

Աղբյուրը նշել է, որ հանդիպումը կայանալու է Սիրիայի քաղաքացիական պատերազմը դադարեցնելուն եւ ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելուն միտված Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի  դեռեւս 2017 թվականից նախաձեռնած Աստանայի գործընթացի շրջանակում։ 

Հիշեցնենք, որ հակամարտության ընթացքում Ռուսաստանն ու Իրանը ռազմական աջակցություն են ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որի ընթացքում վերջինիս հաջողվեց 2015-2020 թվականներին վերահսկողություն հաստատել Սիրիայի մեծ մասի վրա։ Միեւնույն ժամանակ Աստանայի գործընթացի մյուս մասնակից Թուրքիան մշտապես ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի հակակառավարական ուժերին։ 

Նոյեմբերի 27-ին ապստամբական ուժերի Հալեպի ուղղությամբ ձեռնարկած նոր հարձակումներից հետո Մոսկվան ու Թեհրանը հայտարարեցին, որ Աստանայի գործընթացը տապալված է՝ դրա համար փաստացի մեղադրելով Անկարային։ 

Երկուշաբթի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաքչիի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո հայտարարեց, որ նոր ջանքեր կգործադրվեն Աստանայի գործընթացը վերակենդանացնելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրիական բանակը ՌԴ ավիացիայի աջակցությամբ հարվածներ է հասցրել հակակառավարական ուժերին
հաջորդը
ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ անվտանգության երաշխիքների պայմանագիրը կվերաբերի նաեւ միջուկային զենքին․ Պուտին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն