• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ անվտանգության երաշխիքների պայմանագիրը կվերաբերի նաեւ միջուկային զենքին․ Պուտին

aliq 18:04 | 06.12.2024
aliq 18:04 | 06.12.2024
Վկադիմիր Պուտին եւ Ալքեսանդր Լուկաշենկո

Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ Միութենական պետության անվտանգության հայեցակարգի եւ Անվտանգության երաշխիքների մասին միջպետական պայմանագիրը, որը ստորագրվելու է այսօր, ներառելու է նաեւ բոլոր ուժերի, այդ թվում՝ ռուսական միջուկային զենքի օգտագործումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստում։

«Այսօր Միութենական պետության շրջանակում մենք կստորագրենք անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջպետական պայմանագիր։ Այն կարգավորում է պաշտպանության ոլորտում դաշնակցային փոխադարձ պարտավորությունները, Ռուսաստանի եւ Բելառուսի ինքնիշխանության, անկախության եւ սահմանադրական կարգի պաշտպանությունը, Միութենական պետության տարածքային ամբողջականության եւ արտաքին սահմանների անձեռնմխելիությունը, ընդ որում, ունեցած բոլոր միջոցների գործադրմամբ։ Խոսքը նաեւ ռուսական մարտավարական միջուկային զենքի մասին է, որը Բելառուսի նախագահի խնդրանքով տեղակայված է Բելառուսի Հանրապետության տարածքում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների ստորագրմամբ Մոսկվան եւ Մինսկը հասնում են ռազմական ոլորտում դաշինքի եւ գործողությունների համակարգման աննախադեպ մակարդակի։ 

Ըստ Լուկաշենկոյի՝ դա թույլ կտա կանխել Բելառուսի եւ Ռուսաստանի տարածքային ամբողջականության խախտումները, կպահպանի ինքնիշխանությունը եւ, ամենակարեւորը, քաղաքացիների համար կստեղծի խաղաղ կյանքի երաշխիքներ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայի, Իրանի եւ ՌԴ արտգործնախարարները Դոհայում կքննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակը
հաջորդը
Էրդողանը հույս է հայտնել, որ ապստամբների հարձակումը Սիրիայում կշարունակվի առանց խնդիրների

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն