• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էրդողանը հույս է հայտնել, որ ապստամբների հարձակումը Սիրիայում կշարունակվի առանց խնդիրների

aliq 18:12 | 06.12.2024
aliq 18:12 | 06.12.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ մեկնաբանել է Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամական ​​խմբավորման եւ նրա դաշնակից ուժերի վերջին հարձակումները նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերի դեմ։ 

Էրդողանը նոյեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունները, որոնց ընթացքում հակակառավարական ուժերը գրավել են Հալեպ եւ Համա քաղաքները, անվանել է «ընդդիմության երթ»։ 

«Թիրախը Իդլիբը, Համան, Հոմսը եւ, իհարկե, Դամասկոսն է։ Ընդդիմության երթը շարունակվում է։ Հուսով ենք, որ Սիրիայում այս երթը կշարունակվի առանց միջադեպերի կամ խնդիրների»,- Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերել են Anadolu գործակալությունը եւ CNN Turk-ը։

Էրդողանը նաեւ հավելել է, որ ինքն ավելի վաղ դիմել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իրավիճակի կարգավորման առաջարկով, սակայն «դրական պատասխան» չի ստացել։ 

«Մենք զանգահարել ենք Ասադին։ Մենք ասացինք. «Եկեք միասին որոշենք Սիրիայի ապագան»։ Ցավոք, դրական պատասխան չենք ստացել»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 

Սիրիայի կառավարական ուժերի դեմ ապստամբական ուժերը հարձակման անցան նոյեմբերի 27-ին։ Երեք օր անց հայտնի դարձավ, որ իսլամական խմբավորումները լիակատար վերահսկողության տակ են վերցրել Հալեպը։ Դեկտեմբերի 5-ին էլ հայտնի դարձավ, որ Սիրիայի բանակը դուրս է բերվել Համա քաղաքից՝ «զոհերից եւ ավերածություններից» խուսափելու պատճառաբանությամբ։ 

Հակակառավարական ուժերի եւ Սիրիայի կառավարության միջեւ 2020 թվականին հաստատված հրադադարից հետո սա ամենախոշոր ռազմական բախումն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ անվտանգության երաշխիքների պայմանագիրը կվերաբերի նաեւ միջուկային զենքին․ Պուտին
հաջորդը
ԿԽՄԿ աշխատակիցները դեկտեմբերին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն