• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

Հասմիկ Բալեյան 20:58 | 06.12.2024
Հասմիկ Բալեյան 20:58 | 06.12.2024
Ձյուն է գալիս

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթեւեկելը կդառնա պարտադիր պահանջ. օրինախախտները կտուգանվեն։ Առաջիկայում նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոններում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության նոյեմբերի 28-ի նիստին ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Բանն այն է, որ ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց պատճառներից է եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթեւեկելը:

Ճանապարհային երթեւեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթեւեկելու պահանջը։ Ուստի առաջարկվում է ճանապարհային երթեւեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե.

  1. նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթեւ մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր,
  2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 միլիմետր եւ դրանից պակաս,
  3. ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր։

Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի դեկտեմբերի 10-ից:

Ճանապարհային երթեւեկության վերոնշյալ կանոնները խախտելու պարագայում նախատեսվում է տուգանք։ Եթե վարչական իրավախախտումն արձանագրվել է տեղում, նախատեսվում մինչեւ 5000 դրամի տուգանք, իսկ եթե այս պահանջներին չհամապատասխանող անիվներով տրանսպորտային միջոցը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա՝ 20 հազար դրամ։
Վարորդ Քրիստինե Միրզոյանը կողմ է այս որոշման ընդունմանը։ «Ես միշտ հետեւել եմ այդ կանոններին՝ անկախ այս որոշման առկայությունից։ Առիթ եղել է, որ երթեւեկելիս նկատել եմ՝ ինչպես են այլ ավտոմեքենաներ սահում ճանապարհին․ պատճառը եղանակային պայմաններին չհամապատասխանող անիվներն էին։ Գուցե լինեն մարդիկ, որոնք կասեն՝ այս որոշումը ծանր ֆինանսական բեռ է դառնալու, քանի որ պիտի նոր անիվներ գնեն, բայց անհրաժեշտ է հասկանալ, որ պահանջվող նորմերին համապատասխան նոր անիվներ տեղադրելը որոշակիորեն կօգնի խուսափելու ավտովթարներից։ Սա անվտանգ երթեւեկելու եւս մեկ երաշխիք է, որից անտրտունջ պիտի օգտվեն բոլոր վարորդները»։

Ըստ նրա՝ վարորդ լինելը պատասխանատվություն է։ Նա պատասխանատու է երթեւեկության մեջ գտնվող բոլոր մարդկանց անվտանգության համար, հետեւաբար եթե որոշել է ավտոմեքենա վարել, ուրեմն պետք է համապատասխան անիվներ գնի, որպեսզի մյուսների առողջությունն ու կյանքը վտանգի չենթարկի։

Հարկ է նշել, որ ճանապարհային երթեւեկության այս  կանոնները վաղուց գործում են արտասահմանյան բազմաթիվ երկրներում․ վարորդները մաշված անիվները հանում են, նորը գնում։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան շուկայում վաճառվում են նաեւ օգտագործված անիվներ, որոնք հիմնականում ներկրվում են այլ երկրներից։ Այսինքն՝ ոմանք Հայաստանում գնում են մաշված անիվներ, տեղադրում ավտոմեքենայի վրա եւ շահագործում դրանք։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ նախկինում ավելի շատ քաղաքացիներ էին այդ մաշված անիվներից գնում, քանի որ մեր շուկայում հիմնականում ռուսական թանկ անիվներ էին վաճառվում, իսկ հիմա նաեւ չինական մատչելի անիվներ են վաճառվում։ Նախկինում ոմանք գնում էին Վրաստան, իրենց մեքենայի անիվները հանում, նետում, այնտեղ նոր անիվներ գնում, տեղադրում մեքենայի վրա ու վերադառնում Հայաստան։ Պատճառը դարձյալ այն էր, որ հայաստանյան շուկայում ընտրության հնարավորությունը մեծ չէր։ Հիմա այդ խնդիրը լուծվել է։

Տիգրան Քեյան«Հայաստանում շատ բարդ է ձմռանը ոչ համապատասխան անիվներով ավտոմեքենա վարելը։ Վթարները կանխելու, ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը բարձր պահելու համար, անշուշտ, շատ կարեւոր է, որ վարորդներն անիվները փոխեն։ Ավելին՝ մարդիկ պետք է գիտակից լինեին ու առանց այդ որոշման կայացման էլ հասկանային այս ամենը։ Պատասխանատու վարորդները միշտ հետեւել են այս կանոններին»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Տիգրան Քեյանը։

Ըստ նրա՝ այլ երկրներում անիվները փոխելն սովորական, նորմալ երեւույթ է։ Հայաստանում էլ սա պետք է մշակույթ դառնա։ Մարդիկ պիտի պատասխանատվություն ունենան ու գիտակցեն՝ չի կարելի այլ անձանց կյանքը վտանգել: «Օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում վարորդները շատ պատասխանատու են։ Ռուսաստանում այս որոշումը վաղուց կա։ Մարդիկ հետեւում են որոշմանը, դրանից բացի՝ նաեւ գիտակցում են, որ նորմալ չէ մաշված անիվներով ավտոմեքենա վարելը։ Մեզանում էլ այս գիտակցությունը պիտի լինի։ Միայն կանոններին եւ ոստիկանի պարտադրանքին հետեւելու համար չէ, որ պետք է անիվները փոխել կամ ամրագոտի կապել։ Դա պիտի անենք մեր քաղաքացիների, հարազատների, երեխաների անվտանգության համար»,- եզրափակում է Տիգրան Քեյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Բակապահ շան շղթայի հաշվարկ»
հաջորդը
Ինչ կառույց է «Հայաթ Թահրիր ալ-Շամը», եւ ինչու է այն վերաակտիվացել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն