• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիրիական բանակը թողել է Պալմիրան, մարտեր են ընթանում Դամասկոսի մերձակայքում

aliq 20:18 | 07.12.2024
aliq 20:18 | 07.12.2024
Սիրիայի հակակռավարական ուժեր

Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնում է , որ Սիրիայի բանակը դուրս է եկել Պալմիրայից։ Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ քաղաքն անցել է «Սիրիայի ազատ բանակի» ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Այն, որ Սիրիայի բանակը այլեւս չի վերահսկում Պալմիրան, ավելի վաղ հայտնել էին նաեւ ռուսական ռազմական թղթակիցները՝ ընդգծելով, որ հակակառավարական ուժերը քաղաքի վրա հարձակման ընթացքում կարողացել են գրավել զինամթերքի պահեստները։

Նշենք, որ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի տարիներին սիրիական բանակը Ռուսաստանի աջակցությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Պալմիրան կարողացել էր հետ գրավել երկու անգամ՝ 2016 թվականի մարտին եւ 2017 թվականի մարտին։

«Ալ Ջազիրա»-ն նաեւ պնդում է, որ սիրիական բանակը լքում է Դամասկոսի արվարձանները, իսկ հակակառավարական ուժերը արդեն Սիրիայի մայրաքաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա են։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունն արդեն կորցրել է վերահսկողությունը Հալեպի եւ Համա քաղաքների վրա։ Սպառնալիքներ են ստեղծվել Հոմս քաղաքի համար։ Հակակառավարական ուժերի առաջխաղացումը կասեցնելու եւ նրանց դեմ պայքարող բակային միավորներն ամրացնելու նպատակով Դեյր ալ-Զոր քաղաքից արեւմտյան ճակատ են տեղափոխվել քաղաքը պաշտպանող ստորաբաժանումները՝ զուգահեռաբար քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը փոխանցելով շրջանի եւ քաղաքի վերահսկողությունը։ 

Բացի այդ` նախօրեին նոր զինված ապստամբություններ են սկսել բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։ 

The New York Times-ը գրում է, որ Բաշար ալ-Ասադի երեք հիմնական դաշնակիցները՝ Իրանը, Ռուսաստանը եւ լիբանանյան «Հեզբոլլահը», վերջին շրջանում բախվել են սեփական դժվարություններին։ Իրանը եւ «Հեզբոլլահը» կենտրոնացած են Իսրայելին դիմակայելու, իսկ Ռուսաստանի ռեսուրսները՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման վրա:

Sky News Arabia-ի եւ Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ Ռուսաստանն արդեն տեղեկացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ մտադիր չէ էապես միջամտելու Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան հավատարիմ են Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու միասնությանը․ ՌԴ ԱԳՆ
հաջորդը
Սիրիայում տապալվեց Ասադի կառավարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն