• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարեւոր պայման է խաղաղության համար. Օքթայ

aliq 13:08 | 08.12.2024
aliq 13:08 | 08.12.2024
Fuat Oktay

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը նախօրեին հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարեւոր պայման է խաղաղության հաստատման համար։ 

«Այս միջանցքը խաղաղության, բարգավաճման եւ զարգացման ճանապարհ է տարածաշրջանի երկրների համար՝ Ադրբեջանի եւ Հայաստանի գլխավորությամբ, այդ թվում Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի համար, միեւնույն ժամանակ այն կարեւոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար։ Հուսով ենք, որ Հայաստանը չի լսի երրորդ կողմերից եկող կեղծ տեղեկություններ եւ կիրականացնի խաղաղության եւ զարգացման ծրագիրը։ Զանգեզուրի միջանցքի աշխատանքները  ադրբեջանական կողմից ավարտվել են, մնում են Հայաստանի հետ սահմանի աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներում դրանք կիրականացվեն»,- հայտարարել է Օքթայը։

Թուրք պատգամավորը նաեւ հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորագրեն։ Նա նաեւ կարծիք է հայտնել, որ «քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ», կայուն եւ հարատեւ խաղաղության հասնելն անհնար կլինի։ 

«Մշտական ​​խաղաղությունն ապահովելու եւ այս խնդիրը ապագա սերունդներին չթողնելու համար Հայաստանի Սահմանադրության այս հոդվածը պետք է վերացվի։ Մենք լիովին աջակցում ենք դրան եւ դա հայտնում ենք Հայաստանին ամեն հնարավորության դեպքում։ Մենք պատրաստ ենք կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, բայց դա անում ենք Ադրբեջանի հետ միասին»,- հայտարարել է Օքթայը։

Հիշեցնենք՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին հայտարարություններին ի պատասխան Հայաստանի Կառավարությունը մշտապես հայտարարել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում միջանցքային տրամաբանություն չպետք է գոյություն ունենա, եւ այն պետք է իրականացվի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ հարգման շրջանակում։ 

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության հարցին, ապա Երեւանն այս դեպքում էլ մշտապես հայտարարել է, որ Հայաստանի մայր օրենքում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չկա, եւ որ խաղաղության պայմանագրի նախագծում նման հարց չի ներառվել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրիայում տապալվեց Ասադի կառավարությունը
հաջորդը
Փաշինյանը մասնակցել է Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը, շփումներ ունեցել Թրամփի եւ այլ առաջնորդների հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն