• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ասադը ընտանիքի հետ ապաստան է ստացել Ռուսաստանում

aliq 22:50 | 08.12.2024
aliq 22:50 | 08.12.2024

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ—Ասադը Մոսկվայում է։ Նա ապաստան է ստացել Ռուսաստանում, ՏԱՍՍ—ին հայտնել է Կրեմլի աղբյուրը։

«Ասադը եւ նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, հումանիտար նկատառումներով նրանց ապաստան են տրամադրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ՏԱՍՍ—ը գրում է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում ՄԱԿ—ի հովանու ներքո Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման բանակցությունների վերսկսումը։ Սիրիական զինված ընդդիմության առաջնորդները երաշխավորել են Սիրիայում ռուսական ռազմակայանների եւ դիվանագիտական ​​հաստատությունների անվտանգությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս—արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ—Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն  դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ—Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։

Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վարորդների գործադուլը, «հակապետական արտահոսքերն» ու քաղաքական ճգնաժամը Ֆրանսիայում եւ Հարավային Կորեայում
հաջորդը
ՌԴ-ի դեմ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան կորցրել է 43 հազար զինվորականի. Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն