• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Ապաքաղաքական Gen Z-ը

aliq 10:24 | 09.12.2024
aliq 10:24 | 09.12.2024

Հայաստանյան ներքաղաքական խոսույթում ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա են դառնում քաղաքական սերնդափոխության եւ նոր քաղաքական ուժի ի հայտ գալու հարցերը՝ դիտարկելով երրորդ ուժի կամ քաղաքական այլընտրանքի ձեւավորման հարթության վրա։

Վերլուծելով անկախ Հայաստանի երեք տասնամյակները՝ կարող ենք եզրակացնել, որ այդպես էլ մեզանում չեն ձեւավորվել քաղաքական սերնդափոխության իրականացման մեխանիզմներն ու խողովակները։ Ժամանակին Վանո Սիրադեղյանն էր դիպուկ եւ պատկերավոր ներկայացրել քաղաքական սերնդափոխության իրական էությունը՝ այն համեմատելով հայրասպանության հետ։ Կարող ենք վստահաբար պնդել, որ հայրասպանության ավանդույթները շարունակվել են ցայսօր՝ երբեմն այն միատեղելով կոնֆորմիզմի, փսեւդոգաղափարների եւ առնետավազքի հետ։ Ի դեպ, բազմաթիվ նման դրսեւորումներ կային նաեւ 2018-ից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում՝ իշխանական լծակների բաշխման ընթացքում։

Միանշանակ, հայրասպանության ավանդույթների գլխավոր պատճառը հանրային հարաբերությունների տոտալ ձեւախեղումն ու քաղաքական սերնդափոխության մեխանիզմների եւ ինստիտուտների բացակայությունն է։ 2018 թվականին տասնյակ հազարավոր երիտասարդներ պատահմամբ կամ ինչ-որ քաղաքական տեխնոլոգիաների արդյունքում չէին հայտնվել փողոցում՝ հակառակ այսօրվա ընդդիմադիր գործիչների պնդումների։ Հեղափոխության ընթացքում երիտասարդների քաղաքական գործընթացներում ներգրավվածությունը պայմանավորված էր հենց գոյություն ունեցող տկար և արժեզրկված քաղաքական ինստիտուտներով եւ դրանց սպասարկող «երիտթևերով»։ Մասնավորապես, դրանցից արժանի են հիշատակման տարբեր ուսանողական խորհուրդներն ու կուսակցություններին կից երիտասարդական թևերը, որոնք ուղիղ կախվածության մեջ էին կոնկրետ քաղաքական և տնտեսական շրջանակներից։

Մի կողմ թողնելով անցյալի համատեքստը՝ այնուամենայնիվ, գլխավոր հարցն այն է, թե ինչ ունենք այսօր։ Չնայած երիտասարդների բավականին մեծ ակնկալիքներին՝ 2018 թվականից հետո Կառավարությունն ու իշխող ուժը որեւէ ֆունդամենտալ բարեփոխում չկարողացավ իրագործել երիտասարդության ոլորտում։ Ի տարբերություն նախահեղափոխական շրջանի՝ այժմ քաղաքական սերնդափոխության նույնիսկ ձեւախեղված մեխանիզմներն են բացակայում։

Միեւնույն ժամանակ, հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ պատկերը, մեղմ ասած, հույս չի ներշնչում։ Երիտասարդների բացարձակ մեծամասնությունը քաղաքական եւ հասարակական որեւէ սուբյեկտի նկատմամբ չունի վստահություն եւ հասարակության մյուս խմբերի համեմատ առավել քիչ ակնկալիքներ ունի նոր քաղաքական ուժերի առաջացման մասով։

Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունից (հրապարակված՝ 18.10.2024)։

Նշենք, որ այս պահին պետական քաղաքականությունը, որն արտացոլվում է Կառավարության ծրագրում եւ պետական բյուջեում, գրեթե աննկատ է անցնում երիտասարդության եւ նրա խնդիրների կողքով։ Եթե մի կողմ թողնենք «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների համար» պետական ծրագիրը եւ Կառավարության կողմից երիտասարդական կենտրոններ հիմնելու նախաձեռնությունը, կարող ենք ասել, որ Կառավարությունը որեւէ ֆինանսական կամ քաղաքական նպատակ չունի այս ոլորտում առկա խնդիրները հասցեագրելու տեսանկյունից։

Իսկ ի՞նչ պետք է աներ Կառավարությունը։ Միանշանակ է, որ հեղափոխական հարթակից երիտասարդներին տարբեր խոստումներ տվող քաղաքական ուժը պետք է առաջին հերթին ունենար համալիր երիտասարդական քաղաքականություն, որում պետք է անդրադարձ կատարվեր նաեւ երիտասարդների քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության խնդրին։ Սակայն, ինչպես ասում են, այս քաղաքական իշխանությունն էլ դարձավ հերթականը, որի առաջնահերթությունների մեջ եւս տեղ չգտավ երիտասարդության՝ որպես կազմակերպված խմբի եւ քաղաքական անկախ սուբյեկտի վերածվելու հարցը:

Ի դեպ, վերջերս Կառավարության կողմից հավանության արժանացած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը ապաքաղաքական Gen Z ունենալու մասին է։ Ինչպես մի առիթով գործընկերներիցս մեկն է նշել. «մենք ցանկանում ենք սոֆթ սքիլերով (փափուկ հմտություններով), պուպուշ սերունդ ունենալ՝ հեռու քաղաքական խարդավանքներից եւ գզվռտոցներից»։ Իրականում, իրավիճակը նաեւ տխուր է դառնում այն պատճառով, որ երիտասարդական ոլորտի քաղաքացիական հասարակությունն էլ, կարծես, դեմ չէ նման տեսալականին, ինչն ավելի է բարդացնում երիտասարդական ակտիվիզմի մոխիրները վերարթնացնելու ջանքերը։

Յուրի Մովսեսյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ի դեմ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան կորցրել է 43 հազար զինվորականի. Զելենսկի
հաջորդը
Իսրայելական բանակը գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն