• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը Ասադի տապալումն անվանել է «արդարության ակտ»

aliq 12:13 | 09.12.2024
aliq 12:13 | 09.12.2024
Biden

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն անվանել է «արդարության ակտ»՝ միաժամանակ հավելելով, որ Սիրիայում ներկայիս իրավիճակը անկայուն է եւ լի սպառնալիքներով։  

Բայդենի ելույթը հաջորդում է դեկտեմբերի 8-ին Սիրիայի հակակառավարական ուժերի կողմից մայրաքաղաք Դամասկոսի գրավման եւ նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին տեղեկություններին։ 

ԱՄՆ նախագահը նշել է, որ դեռ ստույգ տվյալներ չունի Ասադի գտնվելու վայրի մասին, սակայն նշել է, որ տեղեկություններ կան, որ Ասադը Մոսկվայում է։ 

Այն, որ Սիրիայի նախկին նախագահը ապաստան է ստացել Ռուսաստանում, ավելի վաղ հայտնել էր ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրներին։ 

Իր ելույթում Բայդենը նշել է, որ Ասադի դաշնակիցները՝ Ռուսաստանը, Իրանը եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, «առաջին անգամ» Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ չկարողացան օգնել նրան։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ դա նաեւ հնարավոր է դարձել այն պատճառով, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների քաղաքականությունը հանգեցրել է Մոսկվայի եւ Թեհրանի թուլացմանը։ 

Բայդենը նաեւ նշել է, որ այժմ «պատմական հնարավորություն» է բացվում Սիրիայի ժողովրդի առջեւ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մի շարք ընդդիմադիր ուժեր, որոնք այժմ եկել են իշխանության, նախկինում ներգրավված են եղել ահաբեկչական գործողությունների եւ մարդու իրավունքների խախտումների մեջ։ Մասնավորապես, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որն առանցքային դեր է խաղացել ընդդիմության վերջին հարձակման մեջ, ԱՄՆ իշխանությունների կողմից մինչ օրս ճանաչվում է որպես ահաբեկչական։ 

Սպիտակ ղեկավարը ընդգծել է, որ Վաշինգտոնը ընդդիմության առաջնորդներին կգնահատի՝ հաշվի առնելով նրանց գործունեությունը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերելու Սիրիային անցումային շրջանում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ տարածած գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել էր Պետքարտուղարության կայքէջում, նշել էր, որ Վաշինգտոնը «աջակցելու է Ասադի ռեժիմին եւ այդ ռեժիմի կողմից աջակցություն ստացած անձանց պատասխանավության ենթարկելուն ուղղված միջազգային ջանքերին՝ սիրիացի ժողովրդի դեմ կատարված վայրագությունների եւ չարաշահումների համար, ներառյալ քիմիական զենքի կիրառումը»։ Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է իշխանության խաղաղ անցմանը սիրիացիներին հաշվետու կառավարությանը եւ հետեւելու է տարածաշրջանի զարգացումներին։ 

2011 թվականին Սիրիայում հակակառավարական զանգվածային ցույցերի բռնկումից հետո ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները նախագահ Բաշար ալ-Ասադին մեղադրել են խաղաղ ցույցերը ճնշելու եւ մարդու իրավունքները խախտելու համար։ Ըստ Վաշինգտոնի՝ Ասադի հեռանալուց հետո Սիրիայում պետք է ձեւավորվեր նոր կառավարություն՝ հիմնված լայն երկխոսության վրա։

Արդեն քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ը Ասադին մեղադրեց նաեւ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու համար։ 

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն չցուցաբերեց սիրիական ընդդիմությանը կառավարական ուժերի հետ առճակատման ժամանակ՝ սահմանափակվելով Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներով եւ քիմիական զենքի կիրառման համար մի քանի թիրախային հարվածներով։ 

2014 թվականին Իրաքում եւ Սիրիայում հսկայական տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումների շարունակման ֆոնին ԱՄՆ-ը Սիրիայի տարածքում ռազմական կոնտինգետ տեղակայեց։ Նրանք հիմնականում պատրաստում էին քրդական ուժերին՝ «Իսլամական պետություն» դեմ պայքարելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միխայիլ Ուլյանովը հաստատում է, որ Ասադը ապաստան է ստացել ՌԴ-ում
հաջորդը
Սիրիան առանց Ասադի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն