• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրացական ՆԳՆ-ից հինգ օր պահանջվեց ընդդիմության՝ բռնության կարողությունը չեզոքացնելու համար․ Կոբախիձե

aliq 15:11 | 09.12.2024
aliq 15:11 | 09.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի ներքին գործերի նախարարությունից ընդամենը հինգ օր է պահանջվել ընդդիմության՝ բռնություն գործադրելու կարողությունը չեզոքացնելու համար, ինչն օգնել է դադարեցնելու «մայդանի» փորձը երկրում։

«Արմատական ​​ընդդիմության բռնության ռեսուրսը չեզոքացնելու համար ՆԳՆ-ից պահանջվեց ուղիղ հինգ օր։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին եւ յուրաքանչյուր ոստիկանի։ Այս օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, ՆԳՆ-ն գործել է ամերիկյանից եւ եվրոպականից ավելի բարձր չափանիշերով, եւ այսպես ուղիղ հինգ օրում մեր երկրում կասեցվեց «մայդանի» փորձը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Նա նաեւ նշել է, որ երբ ընդդիմությունը հանրահավաքներում սպառեց «պետությանը վնաս հասցնելու» ռեսուրսը, բողոքի ցույցերը շարունակվեցին Վրաստանի խորհրդարանի մոտ, սակայն դրանք արդեն ունեցել են «անբովանդակ» ձեւ։

Հիշեցնենք՝ Կոբախիձեի այն հայտարարությունից հետո, որ իր կառավարությունը մտադիր չէ Եվրամիության հետ բանակցությունների հարցը օրակարգ բերելու մինչեւ 2028 թվականը, մայրաքաղաք Թբիլիսիում եւ այլ քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ բռնկվեցին։ Ոստիկանությունը դեկտեմբերի 1-4-ը Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին ցրեց ջրցան մեքենաների, ռետինե փամփուշտների եւ արցունքաբեր գազի կիրառմամբ։ Կալանավորվեց ավելի քան 300 մարդ, որոնցից մի քանիսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ  Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառելու Վրաստանի իշխանությունների նկատմամբ՝ կապված երկրի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման որոշման դեմ բողոքող ցուցարարներին հետապնդելու հետ։

«Ի լրումն նախապես հայտարարված երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է օգտագործելու մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները»,-ասվում էր հայտարարության տեքստում։

Դրանում նաեւ նշվում էր, որ Վաշինգտոնը խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցությանը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ ընդդիմության նկատմամբ «դաժան եւ չարդարացված բռնության» համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը տեղյակ է եղել Սիրիայի հակակառավարական ուժերի հարձակումից եւ հայտնել է Ասադին․ Արաղչի
հաջորդը
Ասադին ՌԴ-ում ապաստան տալու որոշումը կայացրել է Պուտինը․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն