• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւը կոնտակտային խմբի հանդիպում է պատրաստում՝ պատերազմը դադարեցնելու համար

aliq 11:30 | 10.12.2024
aliq 11:30 | 10.12.2024
Ռուս-ուկրաինական պատերազմ

Ուկրաինայի իշխանությունները դեկտեմբերին պլանավորում են անցկացնել կոնտակտային խմբի հանդիպում, որն ընդհանուր դիրքորոշում կձեւավորի ռուս-ուկրաինական պատերազմի դիվանագիտական ​​ավարտի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, գրում է European Pravda-ն։

Նիկիֆորովի խոսքերով` Կիեւը պատրաստվում է եվրոպացի առանցքային գործընկերների աշխատանքային խումբ հրավիրելու, որոնք ունակ են ԱՄՆ-ի հետ ապահովելու Ուկրաինայի «առավելագույն հզորացումը»։  

«Մասնակիցների վերջնական ցուցակը դեռ ձեւավորվում է, բայց սրանք այն երկրներն են, որոնք ունեն հեռահար հնարավորություններ, այն երկրները, որոնք ամենամեծ ներդրումներն են անում ուկրաինական զենքի արտադրության մեջ, եւ այն երկրները, որոնցից կախված է մեր ապագան ՆԱՏՕ-ի ներսում»,- ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքերով` կոնտակտային խմբի հանդիպումն անհրաժեշտ է անցկացնել դեկտեմբերին «համակարգման ու միասնական դիրքորոշման մշակման համար» եւ կոչված է ուժեղացնելու Ուկրաինան «իրադարձությունների ցանկացած զարգացման մեջ՝ ինչպես բանակցություններում, այնպես էլ մարտի դաշտում»։ 

Աշխատանքային խմբի ստեղծման մասին դեկտեմբերի 9-ին Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ 

«Укринформ»-ի փոխանցմամբ` Մերցն առաջարկել է ստեղծել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի կոնտակտային խումբ, որպեսզի նրանք «կարողանան կարծիքներ փոխանակել» պատերազմի ավարտի վերաբերյալ եւ «մշակել Միացյալ Նահանգների հետ ընդհանուր տեսլական»։ Ի պատասխան՝ Զելենսկին էլ ասել է, որ Կիեւն արդեն աշխատում է նման կոնտակտային խմբի ստեղծման վրա։ 

Դեկտեմբերի 9-ի երեկոյան իր ուղերձում էլ Զելենսկին հայտնել է, որ կոնտակտային խումբը կարող է ներառել Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը եւ, հնարավոր է, նաեւ Դանիան եւ այլ գործընկերների։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելական օդուժը Սիրիայի տարածքում ռմբակոծել է ավելի քան 250 ռազմական օբյեկտ
հաջորդը
Սիրիայի անցումային կառավարության վարչապետ կլինի Մուհամմադ ալ-Բաշիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն