• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն հարձակվել է ԱԷՄԳ փորձագետների մեքենայի վրա

aliq 11:00 | 11.12.2024
aliq 11:00 | 11.12.2024

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների ծառայողական մեքենան դեկտեմբերի 10-ին Զապորոժիեի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, հայտնել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին։ 

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Զապորոժիեի ատոմակայան տանող ճանապարհին՝ ԱԷՄԳ-ի դիտորդական խմբի հերթական ռոտացիայի ավարտից հետո։ Հարձակումը, որը տեղի է ունեցել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքում, լրջորեն վնասել է մեքենան։ ԱԷՄԳ-ի աշխատակիցները չեն տուժել։ 

Գրոսսին չի հստակեցրել, թե ռուս-ուկրաինական հակամարտության որ կողմն է գործարկել անօդաչու թռչող սարքը։ Նա միայն դատապարտել եւ անընդունելի է անվանել տեղի ունեցածը՝ հրապարակելով վնասված մեքենայի լուսանկարները։ 

Միջադեպը մեկնաբանել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսնկին՝ հայտարարելով, որ անօդաչու թռչող սարքը ռուսական էր։ 

«Զապորոժիեի մարզի ճանապարհին, որտեղ Ռուսաստանը շարունակում է բռնազավթած պահել ատոմակայանը, ռուսական FPV անօդաչու թռչող սարքը հարձակվել է ԱԷՄԳ-ի ավտոշարասյան վրա, որի առաքելությունն է ամբողջ աշխարհում ապահովել միջուկային անվտանգությունը: Հարվածը հասցվել է ավտոշարասյան մեքենաներից մեկին։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։ 

Այս հարձակումը հստակ ցույց տվեց, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն ​​ամենին, ինչ կապված է միջազգային իրավունքի, միջազգային ինստիտուտների եւ անվտանգության հետ։ Ռուսները չէին կարող անտեղյակ լինել, թե ինչ էին թիրախավորում։ Նրանք հստակ իմացել են, թե ինչ են արել եւ գործել են գիտակցաբար»,- գրել է Զելենսկին տելեգրամյան էջում։ 

Ռուսական կողմը չի մեկնաբանել ատոմակայանի մոտ տեղի ունեցած միջադեպը։

Հիշեցնենք՝ ռուսական զորքերը զավթել են Զապորոժիեի ատոմակայանը 2022 թվականի մարտին՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյումրին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ունի
հաջորդը
Իսրայելը Լաթաքիայում ոչնչացրել է սիրիական ռազմական նավերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն