• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գյումրին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ունի

aliq 10:50 | 11.12.2024
aliq 10:50 | 11.12.2024
Սարիկ Մինասյան

Գյումրիում երեկ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմըրիզը: 3 օր շարունակ շրջիկ խումբը եղավ քաղաքի տարբեր մասերում, դռներ թակեց, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրեց:

Քաղաքապետի պաշտոնակատար դառնալու հայտ ներկայացրած անձանցից ընտրապայքարի մեջ էին 7 թեկնածուներ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը, վարչապետի տիկնոջ ազգական, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Շավարշ Արայանը, Լեւոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի աշխատակցուհի Էմմա Բարսեղյանը եւ անկուսակցական, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը:

Նախնական ընտրություններին մասնակցած շուրջ 1000 ընտրողների քվեների արդյունքում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար է ընտրվել Սարիկ Մինասյանը:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Լեւոն Անանյան — 91 ձայն, Դավիթ Առուշանյան — 220 ձայն, Շավարշ Արամյան — 88 ձայն, Էմմա Բարսեղյան — 113 ձայն, Սարիկ Մինասյան- 253 ձայն, Վահագն Մկրտչյան — 138 ձայն, Կարեն Սարուխանյան — 143 ձայն:

Փրայմըրիզի արդյունքները ցույց տվեցին, որ չիրականացավ քաղաքում տարածված վարկածը, թե պաշտոնը հասնելու է Աննա Հակոբյանի ազգականին: Ավելին՝ հաղթողը ՔՊ-ի անդամ չէր եւ ոչ էլ կարկառուն համակիր:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ նախնական ընտրության հաղթողին նշանակելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետեւ՝ եկող տարի կայանալիք քաղաքապետի ընտրություններում՝ ՔՊ թեկնածու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
հաջորդը
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն հարձակվել է ԱԷՄԳ փորձագետների մեքենայի վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն