• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ հետախուզությունն է Ասադին տեղափոխել Մոսկվա․ Bloomberg

aliq 17:50 | 11.12.2024
aliq 17:50 | 11.12.2024

Ռուսաստանի իշխանություններն են Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին համոզել, որ իր բանակը կպարտվի «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմավորման գլխավորած հակակառավարական ուժերին, եւ նրան առաջարկել են համաձայնության դեպքում անվտանգ տարհանել երկրից։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։

Գործակալության զրուցակիցներից երկուսը հայտնել են, որ նախագահ Ասադի փախուստը կազմակերպել են ռուսական հետախուզության աշխատակիցները՝ նրա տեղափոխման համար օգտագործելով Սիրիայի ռուսական ավիաբազան։ Աղբյուրներից մեկը նաեւ նշել է, որ Ասադին տեղափոխող օդանավում անջատվել են ռադիոհաղորդիչները՝ հսկողությունից խուսափելու համար։

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը Bloomberg-ին պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է բացատրել, թե ինչու ռուսական հետախուզական ծառայությունները չեն նկատել Ասադի վարչակարգի համար աճող սպառնալիքը, որը հետագայում հնարավոր չեղավ կանխել։

Ինչպես նշում է գործակալությունը, Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակումների սկզբում ռուսական բանակը մի քանի հարվածներ է հասցրել նրանց դիրքերին՝ փորձելով հետ մղել հարձակվող ստորաբաժանումներին եւ բարելավել սիրիական բանակի վիճակը։ Սակայն տեսնելով, որ սիրիական կառավարական զորքերը «լուրջ դիմադրություն չեն ցուցաբերել», իսկ հակակառավարական ուժերը, գրավելով Հալեպն ու Համան, սկսել են առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Հոմս քաղաք, Մոսկվայում հանգել են այն եզրակացության, որ այլեւս չեն կարող պաշտպանել Ասադի վարչակազմը,  ասել է Bloomberg-ի աղբյուրներից մեկը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի արձագանքել գործակալության խնդրանքին։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Սիրիայի հակակառավարական ուժերը հայտարարեցին մայրաքաղաք Դամասկոսի գրավման եւ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալման մասին։ Նույն երեկոյան ռուսական ՏԱՍՍ-ը գրեց, որ նախագահ Ասադը արդեն Մոսկվայում է եւ ապաստան է ստացել Ռուսաստանում։

Արդեն այսօր ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Ասադը անվտանգ տեղափոխվել է Ռուսաստան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մակրոնը Իվանիշվիլիին իր օգնությունն է առաջարկել Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու համար
հաջորդը
Բաքուն ապացույցներ չի ներկայացրել, որ Ռուբեն Վարդանյանին չեն խոշտանգում․ փաստաբան Ջարեդ Գենսեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն