• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն ապացույցներ չի ներկայացրել, որ Ռուբեն Վարդանյանին չեն խոշտանգում․ փաստաբան Ջարեդ Գենսեր

aliq 18:01 | 11.12.2024
aliq 18:01 | 11.12.2024
Ruben Vardanyan

Ադրբեջանական բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ Ալիեւի վարչակազմն այդպես էլ որեւէ համոզիչ փաստարկ չի ներկայացրել, որը կապացուցեր, որ իր պաշտպանյալին բանտում չեն խոշտանգել։ Այդ մասին գրում է «Ազատությունը»՝ հղում կատարելով նույն լրատվականի ադրբեջանական ծառայությանը, որի հետ էլ զրուցել է Գենսերը։

«Ադրբեջանի կառավարությունը իր եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անունից հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը խոշտանգումների չի ենթարկվել: Միանշանակ կարող եմ պնդել, որ դա սուտ է: Սուտ է, քանի որ ԿԽՄԿ-ն ողջ աշխարհում աշխատում է նույն սկզբունքով՝ երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ գաղտնի չի հայտնում՝ արդյոք անձը ենթարկվել է խոշտանգումների, թե ոչ: Դա միակ ձեւն է, որ երաշխավորում է նրանց մուտքը այդ երկիր»,- ասել է նա:

«Ազատությունը» հիշեցնում է, որ դեռ հունիսին Գենսերը Վարդանյանի ընտանիքի հետ հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե՝ պահանջելով դատապարտել Արցախի նախկին պաշտոնյայի նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Այդ նամակում հայտնել են, որ ապրիլին հացադուլի մեջ գտնվող Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել խմելու ջրից, քնելու եւ արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, մենախցում լույսը վառած պահել 24 ժամ, ստիպել երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ։

Ադրբեջանի իշխանությունը հերքել է այս պնդումները, միաժամանակ մերժել բանտ այցելելու եւ տեղում իրավիճակին ծանոթանալու փաստաբանի դիմումը՝ «անհնար դարձնելով ապացույցներ հավաքելու հնարավորությունը»:

«Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում փաստաբանը նաեւ մի քանի անգամ պնդել է՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից ու հայաթափումից հետո գերեվարված Ռուբեն Վարդանյանը, որին Ալիեւի վարչակազմը մեղադրում է ահաբեկչությունից մինչեւ ապօրինի զինված խմբավորումների կազմավորման համար, քաղբանտարկյալ է։ Լրագրողի ճշտող հարցին՝ ինչու է Վարդանյանին քաղբանտարկյալ համարում, Գենսերը պատասխանել է՝ իր պաշտպանյալը բացեիբաց քննադատել է Իլհամ Ալիեւին, ընդդիմացել նրա քաղաքականությանը։

Լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Գենսերը քսանամյա փորձով ամերիկացի փաստաբան-իրավապաշտպան է, որը հարյուրավոր քաղբանտարկյալների շահերն է ներկայացրել տարբեր երկրներում։ Գենսերի պաշտպանյալներից են եղել Մյանմայում ընդդիմության առաջնորդ Դո Աուն Սան Սու Չժին, հարավաֆրիկացի հայտնի քաղաքական ակտիվիստ եւ արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, նաեւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը, Մալդիվների նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել էր Արցախ։ Նույն տարվա նոյեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր պետնախարարի պաշտոնում եւ ղեկավարել մինչեւ 2023-ի փետրվարը։

Վարդանյանին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հակարի կամրջի մոտ։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ հետախուզությունն է Ասադին տեղափոխել Մոսկվա․ Bloomberg
հաջորդը
Փարիզյան հանդիպմանը Թրամփը խոսել է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու, իսկ Զելենսկին՝ անվտանգության երաշխիքների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն