• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն գրեթե հասել է Սիրիայի նոր ղեկավարների հետ ռազմակայանները պահպանելու համաձայնության

aliq 11:05 | 13.12.2024
aliq 11:05 | 13.12.2024
Ռուսական կոնտինգենտը Սիրիայում

Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը գրեթե հասել է այդ երկրի տարածքում երկու ռուսական ռազմակայանները պահպանելու վերաբերյալ համաձայնությանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Համաձայնագիրը Կրեմլին թույլ կտա Խմեյմիմում պահպանել ավիաբազան, իսկ Տարտուսում՝ նավահանգիստը։

Պարբերականի ռուս զրուցակիցներից մեկի խոսքերով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կարծիք կա, որ «ոչ պաշտոնական փոխըմբռնում» կա ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմավորման հետ այն մասին, որ ռուսական ուժերը կարող են մնալ Սիրիայի ռազմակայաններում։ Միաժամանակ, աղբյուրն ընդգծել է, որ իրավիճակը դեռ կարող է փոխվել՝ հաշվի առնելով Սիրիայում անկայուն իրավիճակը։

Bloomberg-ի հրապարակումից հետո ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվան ուղիղ կապ է հաստատել «Հայաթ Թահրիր ալ-Շամի» քաղաքական կոմիտեի հետ։ Նրա խոսքով՝ ՌԴ դեսպանատան դիվանագետները հանդիպել են կազմավորման ներկայացուցիչների հետ եւ քննարկել Սիրիայում դիվանագիտական ​​առաքելությանը եւ Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանը առնչվող հարցեր։ Բոգդանովը նաեւ հավելել էր, որ Մոսկվան է իշխանափոխությունից հետո պահպանել իր ռազմակայանները Սիրիայի տարածքում։

Դեկտեմբերի 9-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Խմեյմիմում եւ Տարտուսում ռուսական բազաների պահպանման մասին։ 

«Ամեն դեպքում, այս ամենը քննարկման առարկա է նրանց հետ, ովքեր Սիրիայում կստանձնեն իշխանությունը։ Այժմ տեսնում ենք, որ տրանսֆորմացիայի, ծայրահեղ անկայունության շրջան է։ Ուստի ժամանակ կպահանջվի։ Եվ հետո լուրջ խոսակցություն կպահանջվի իշխանավորների հետ»,- ասել էր Պեսկովը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ Թրամփի՝ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը պետք է հսկեն եվրոպական զորքերը
հաջորդը
Իսրայելը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն