• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու սցենարը․ WSJ

aliq 17:06 | 13.12.2024
aliq 17:06 | 13.12.2024
Դնոլադ Թրամփ եւ Բենյամին Նեթանյահու

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի տարբերակներ է դիտարկում միջուկային զենք ստեղծելու Իրանի նախաձեռնությունները խոչընդոտելու համար, այդ թվում՝ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը, գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականին զրուցակիցները հայտնել են, որ Թրամփի թիմը Իրանի դեմ մշակում է, այսպես կոչված, «առավելագույն ճնշում 2.0» կոչվող ռազմավարությունը։ Ծրագրին ծանոթ չորս անձինք էլ հայտնել են, որ Թրամփը դիտարկում է երկու հնարավոր ռազմավարություն։

WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նշյալ ծրագրի առաջին տարբերակը ենթադրում է, որ ԱՄՆ-ը կմեծացնի ռազմական ճնշումը Իրանի վրա՝ մեծ թվով ամերիկյան զորքեր, ինքնաթիռներ եւ նավեր ուղարկելով Մերձավոր Արեւելք։  Բացի այդ՝ ծրագիրը նախատեսում է Իսրայելին վաճառել առաջադեմ զինատեսակներ, այդ թվում՝ բունկերներ խոցելու ունակ ռումբեր, որոնք կուժեղացնեն իսրայելական բանակի հարձակողական կարողությունները եւ հնարավորություն կտան շարքից դուրս բերելու Իրանի միջուկային օբյեկտները:

Երկրորդ տարբերակը ուղիղ ռազմական ուժի կիրառման սպառնալիքն է, որը կարող է զուգորդված լինել ԱՄՆ-ի կոշտ ֆինանսական պատժամիջոցներով՝ նպատակ ունենալով  խաթարելու Իրանի տնտեսությունը: Ինչպես գրում է WSJ-ն, սա կարող է պաշտոնական Թեհրանին մղել դեպի ճգնաժամի դիվանագիտական ​​կարգավորումը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի թիմի որոշ անդամներ «լրջորեն» դիտարկում են Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը։

Պարբերականը նշում է, որ Թրամփը զուգահեռաբար նաեւ այնպիսի տարբերակներ է փնտրում, որոնք կկանխեն նոր պատերազմի բռնկումը, ներառյալ այնպիսիք, որին կարող են մեծ հավանականությամբ մասնակցել ամերիկյան զինված ուժերը։ WSJ-ն նշում է, որ Թեհրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի եւ Իրանի ուղիղ բախման։

Զրուցակիցները նաեւ հայտնել են, որ «ակտիվացել են» Իրանի միջուկային ծրագրի շուրջ «զգայուն քննարկումները», սակայն դրանք դեռեւս «վաղ փուլում են»։

Անհասկանալի է, թե որ տարբերակն է ընտրելու Թրամփը, որը հայտարարել է, որ ձգտում է խուսափելու երրորդ համաշխարհային պատերազմից: Միեւնույն ժամանակ, ընտրված նախագահը դեկտեմբերի 12-ին Time-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է պատերազմել Իրանի դեմ, այդ թվում այն ​​պատճառով, որ Թեհրանը պլաններ է մշակում նրան սպանելու համար: «Ամեն ինչ կարող է պատահել. սա շատ անկայուն իրավիճակ է»,- ասել էր Թրամփը։

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին: Պաշտոնական Թեհրանը մշտապես հերքել է, որ միջուկային զենք է մշակում։

Հիշեցնենք նաեւ, որ Թեհրանը խոստացել է նախագահ Թրամփից վրեժխնդիր լինել 2020 թվականի հունվարի սկզբին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հրամանատար գեներալ Կասեմ Սոլեյմանիի սպանության համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այսօր Փաշինյան-Պուտին հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով
հաջորդը
Մակրոնը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակել է կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն