• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում իր դիվանագիտական անձնակազմի մի մասը

aliq 10:24 | 16.12.2024
aliq 10:24 | 16.12.2024
ՌԴ Դրոշ

Ռուսաստանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից դուրս է բերել իր դիվանագիտական ​​ներկայացուցչության անձնակազմի մի մասը, ինչպես նաեւ Բելառուսի, Հյուսիսային Կորեայի եւ Աբխազիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցներին, հայտնում է ՌԴ արտգործնախարարության իրավիճակային ճգնաժամային կենտրոնը։

«Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության օդատիեզերական ուժերի հատուկ չվերթով Խմեյմիմ ավիաբազայից Չկալովսկի օդանավակայան է տեղափոխվել Դամասկոսում ՌԴ արտասահմանյան առաքելությունների անձնակազմի մի մասը։ Տարհանվել են նաեւ Բելառուսի, ԿԺԴՀ-ի եւ Աբխազիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցները»,- ասվում Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Թե ինչի պատճառով է տարհանումը կազմակերպվել, ՌԴ արտգործնախարարությունը չի հստակեցրել։ 

Սիրիայում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից անմիջապես հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ Մոսկվան ուղիղ կապ է հաստատել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ​​խմբավորման քաղաքական կոմիտեի հետ, որը նոյեմբերի վերջերից ղեկավարել է կառավարական ուժերի դեմ իրականացված հարձակումը: Հայտարարության համաձայն՝  ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են խմբավորման ներկայացուցիչների հետ եւ քննարկել Սիրիայում դիվանագիտական ​​առաքելությանը եւ ՌԴ քաղաքացիների անվտանգությանը առնչվող հարցեր։

Bloomberg-ը, հղում կատարելով աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը մոտ է Սիրիայի նոր իշխանությունների հետ երկրում տեղակայված երկու ռազմաբազաների պահպանման շուրջ համաձայնությանը։ Խոսքը  Սիրիայի Լաթաքիայի նահանգի Խմեյմիմ ավիաբազայի եւ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուսի ռազմածովային բազայի մասին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարդու մասին՝ միայն ճշմարտությունը
հաջորդը
Ալ-Շարաան (Ջուլանին) առաջին անգամ մեկնաբանել է Սիրիայի դեմ իսրայելական հարձակումները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն