• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանում հայտարարել են պետության դեմ դիվերսիա նախապատրաստող խմբի հայտնաբերման մասին

aliq 15:28 | 16.12.2024
aliq 15:28 | 16.12.2024
Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները բացահայտել եւ ձերբակալել են երկրում դիվերսիա եւ պատանդառություն ծրագրող «ծայրահեղական խմբավորման» անդամներին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։

«Պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆախրադդին Շախմուրովը, Ջալալ Մուրադովը եւ Քյամրան Բաբաեւը այլ անձանց հետ համաձայնությամբ ստեղծել են հանցավոր համայնք, որի նպատակն է եղել ծանր հանցագործություններ կատարել երկրի սահմանադրական կարգի հիմքերի դեմ։ Գաղտնի հանդիպումներ կազմակերպելով եւ սոցիալական ցանցերում տարբեր փակ խմբեր ստեղծելով՝ նրանք դիվերսիա էին նախապատրաստում պետական ​​կառույցների դեմ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊԱԾ-ի տվյալներով՝ ծրագրերի մշակումը ղեկավարել է Շախմուրովը։ Ինչպես նշում է գերատեսչությունը, նա եւ իր հանցակիցները պատրաստել են պետական ​​սահմանի մաքսակետը զավթելու ծրագիր՝ «երկրի պաշտպանունակությանը եւ տնտեսական անվտանգությանը վնաս հասցնելու նպատակով»։ Նախատեսվում էր նաեւ պատանդ վերցնել «հանցավոր համայնքի պահանջներն առաջ քաշելու համար»։

Հաղորդվում է, որ Շախմուրովի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել «Կազմակերպված խմբի կազմում դիվերսիայի նախապատրաստում», «Պատանդ վերցնելու նախապատրաստում», «Հանցավոր համայնքի ստեղծում» եւ «Պետության դեմ կոչեր պարունակող նյութերի տարածում» հոդվածներով։ Մուրադովին ու Բաբաեւին  նույնպես մեղադրանք է առաջադրվել հակապետական ​​կոչերով նյութեր տարածելու համար։ Երեքն էլ ձերբակալվել են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
հաջորդը
Բայրամովը Վատիկանի գործընկերոջ հետ քննարկել է «Հայաստանի տարածքային պահանջներին ու ռազմականացմանն առնչվող հարցեր»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն