• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի ռազմական ներուժի բարձրացումը առաջնահերթություն է․ Ասադով

aliq 16:39 | 16.12.2024
aliq 16:39 | 16.12.2024
Ալի Ասադով

Ադրբեջանի ռազմական ներուժի բարձրացումը միշտ եղել է առաջնահերթություն։ Այդ մասին Միլլի Մեջլիսում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը «Ադրբեջանի 2025 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրինագծի երրորդ ընթերցման ժամանակ։

Ասադովի խոսքերով՝ հաջորդ տարվա պետբյուջեում պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը կկազմեն  ընդհանուր ծախսերի 20,6%-ը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, որ երկրի ռազմական ներուժի զարգացումը պետք է համարվի առաջնահերթություն՝ դրա պատճառ նշելով, իբր, Հայաստանի ներսում աճող «ռեւանշիզմը» եւ երկրի համար սպառազինության ձեռքբերումը։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանից վերջին շրջանում սկսել են հաճախ պնդել, որ Հայաստանի վերազինումը անթույլատրելի է։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն էր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի ռազմական զարգացման նկատմամբ՝ պնդելով, որ պատմության ընթացքում «որոշակի սահմանափակումներ են կիրառվում օկուպացիոն եւ ագրեսոր երկրների ռազմական շինարարության, ռազմական ծրագրերի եւ բանակաշինության նկատմամբ»։

Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ Բաքու ժամանած թուրքական ռազմական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայրամովը Վատիկանի գործընկերոջ հետ քննարկել է «Հայաստանի տարածքային պահանջներին ու ռազմականացմանն առնչվող հարցեր»
հաջորդը
Ալ-Շարաան (Ալ-Ջուլանին) հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն