• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ասադը առաջին հայտարարությունն է տարածել իր վարչակարգի տապալումից հետո

aliq 20:43 | 16.12.2024
aliq 20:43 | 16.12.2024

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը դեկտեմբերի 8-ին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին անգամ հրապարակված գրավոր հայտարարության մեջ բացատրել է Ռուսաստան հեռանալու պատճառները։ 

Ասադի անունից հրապարակված հայտարարության մեջ, որը տարածել է նախկին նախագահի գրասենյակը, ասվում է, որ նրա «Սիրիայից հեռանալը պլանավորված չէր եւ տեղի չի ունեցել մարտերի վերջին ժամերին, ինչպես պնդում են ոմանք»։ Նա պնդում է, որ մինչեւ դեկտեմբերի 8-ի առավոտյան մնացել է մայրաքաղաքում, իսկ նույն օրը երեկոյան հեռացել է երկրից։

«Երբ ահաբեկչական ուժերը ներթափանցեցին Դամասկոս, մեր ռուս դաշնակիցների հետ փոխգործակցելով, ես տեղափոխվեցի Լաթաքիա՝ ռազմական գործողությունները վերահսկելու համար»,- ասվում է Ասադի հայտարարության մեջ: Նախկին նախագահը պնդում է, որ երբ ժամանել է Լաթաքիայի ռուսական «Խմեյմիմ» ավիաբազա, տեղեկացել է, որ սիրիական բանակի վերջին դիրքերն արդեն ընկել են։ Ասադի խոսքերով՝ զուգահեռաբար անօդաչու թռչող սարքերի հարձակումներին էր այդ ժամանակ ենթարկվել նաեւ ռազմակայանը։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պնդում է Սիրիայի նախկին նախագահը, «Մոսկվան ռազմակայանի հրամանատարությունից պահանջել է անհապաղ տարհանել իրեն» Ռուսաստան, ինչը արվել է դեկտեմբերի 8-ի երեկոյան։ Նրա խոսքերով՝ այդ պահի դրությամբ բանակն արդեն «կորցրել էր իր վերջին դիրքերը», իսկ «երկրի բոլոր պետական ​​կառույցները կաթվածահար են եղել»։

«Այս իրադարձությունների ժամանակ ես երբեք չեմ մտածել հրաժարական տալու կամ ապաստան խնդրելու մասին, եւ ոչ մի անձ կամ կուսակցություն ինձ դա չի առաջարկել։ Միակ ելքը ահաբեկչական ճնշման դեմ պայքարը շարունակելն էր»,- հայտարարել է Ասադը՝ ընդգծելով, որ «պատերազմի առաջին իսկ օրվանից հրաժարվել է իր ազգի փրկությունը անձնական շահի հետ փոխանակելուց» եւ այդ պատերազմի ամենավատ տարիներին ընտանիքի հետ մնացել է ժողովրդի կողքին։ 

Սիրիայի նախկին առաջնորդը վստահեցնում է, որ մտադիր էր շարունակելու պայքարը, բայց միեւնույն ժամանակ ընդգծել, որ, իր կարծիքով, «երբ պետությունն ընկնում է ահաբեկիչների ձեռքը, դրանում ցանկացած դիրքի զբաղեցում կորցնում է իր իմաստը»։ 

«Երկրին եւ սիրիացի ժողովրդին պատկանելու իմ խոր զգացումը [ինձ] լցնում է հույսով, որ Սիրիան նորից ազատ եւ անկախ կդառնա»,- ասվում է Ասադի հայտարարության եզրափակիչ հատվածում։ 

Reuters-ը ավելի վաղ, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Բաշար ալ-Ասադը ոչ ոքի, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատին, նախապես չի տեղեկացրել երկիրը լքելու ծրագրերի մասին։ Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նա զինվորականների հետ վերջին անգամ Դամասկոսում հանդիպել էր դեկտեմբերի 7-ին, որի ժամանակ նրանց վստահեցրել էր, որ ռուսական ռազմական օգնությունը շուտով հասնելու է։ Միեւնույն ժամանակ Ասադը այդ հանդիպումից օրեր առաջ հասկացրել էր, որ Ռուսաստանը ռազմական օգնություն չի ցուցաբերի։ 

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Ասադը ի սկզբանե ցանկացել է ապաստանել Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն Աբու Դաբին մերժել է նրան՝ խուսափելով միջազգային հանրության ճնշումներից։ Աղբյուրները նշում են, որ թեեւ Մոսկվան հրաժարվել էր ռազմական միջամտությունից, սակայն «պատրաստ չի եղել հրաժարվելու Ասադից»։ Սիրիայի նախկին նախագահի երեխաներն ու կինը երկրից նրա հեռանալու պահին արդեն տեղափոխված են եղել Մոսկվա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երրորդ երկրի միջոցով Ադրբեջանը ցանկացել է զենք ձեռք բերել Հնդկաստանից․ The Print
հաջորդը
Սիրիայում աշխատանքներն է վերսկսել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը. ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն